ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր

29.04.2022

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին:   Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը:   ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի [...]

Իմանալ ավելին՝

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս փուլում վերահսկողական գործառույթներ է իրականացնում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում

25.04.2022

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝  պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ընդ որում, վերահսկողական գործառույթների շուրջ մեկ-երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու-երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:       Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. Երևանի քաղաքապետարանում, Երևանի քաղաքապետարանի [...]

Իմանալ ավելին՝

Մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

20.04.2022

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։ 2022 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր՝ մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան շտկումներ իրականացնելու նպատակով արձանագրված բոլոր դեպքերով առաջարկություններ են ներկայացվել ոլորտային պատասխանատու մարմինների ղեկավարներին: Իրականացված կանխարգելիչ գործառույթի իրացման արդյունքում նշված ընթացակարգի հրավերներում կատարվել են առաջարկվող փոփոխությունները՝ դրանք համապատասխանեցվել են գնումների օրենսդրության [...]

Իմանալ ավելին՝

Մշտադիտարկվել են պետական մարմինների կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացները

15.04.2022

  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ ավտոմեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվարկային չափորոշիչներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի 938-Ա հրամանի հավելվածով սահմանված գնային կարգավորումներով, ՀՀ վարչապետին ներկայացվել [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am