ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


Ամփոփվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության արդյունքները. վերականգնվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ

01.11.2023

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, այդ թվում. համապատասխան ֆինանսական կառույցների աջակցությամբ իրականացվող՝ «Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ֆինանսավորում», «Էլեկտրամատակարարման ցանցի բարելավում», «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում», «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում», «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրերի մասով, [...]

Իմանալ ավելին՝

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը դրվել է շրջանառության մեջ

15.06.2023

Պետական վերահսկողական ծառայության կողմից մշակվել և 2023 թվականի մարտին շրջանառության մեջ է դրվել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը սահմանված կարգով ներկայացվել է նաև հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Առաջարկվող կարգավորումների հիմքում դրված է ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթը ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցելու գործընթացը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ հանրային ֆինանսների ոլորտում, այդ թվում՝ պետական գնումների իրականացման նկատմամբ, պետական կառավարման համակարգի մարմիններից միակ վերահսկող մարմինը հանդիսանալու է Պետական վերահսկողական ծառայությունը։ Գործող օրենքով նաև մի շարք կարգավորումներ գործնականում [...]

Իմանալ ավելին՝

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունվել է 204 հանրագիր. ՊՎԾ

31.05.2023

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Պետական վերահսկողական ծառայությունը քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության»  ու «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում տնօրենի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պետական միջոցների վատնման ռիսկերի առկայությանը: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շուրջ 112 մլն դրամի ծառայություններ չեն իրականացվել գնման մրցակցային գործընթացների շրջանակում: Պարզվել է նաև, որ ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման շրջանակում նախատեսվել են աշխատանքներ, որոնց ճշգրիտ չներկայացման պատճառով՝ կապալառու [...]

Իմանալ ավելին՝

ՊՎԾ-ի ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

24.05.2023

2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 27 միջնորդությունից նախաձեռնվել են թվով 21 քրեական վարույթներ

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am