ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

09.06.2025

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նիստի ընթացքում Ծառայության ղեկավարը ամփոփեց ՊՎԾ կողմից 2024 թվականին իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները` ընդգծելով իրականացված աշխատանքների արդյունավետությանն առնչվող մի շարք ակնառու ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ։ Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության կողմից պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում իրականացվել են 159 մշտադիտարկումներ, որոնցից 114-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Բացի այդ, իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 5-ը տեղափոխվել են 2025 թվական։ ՊՎԾ գործունեության արդյունքում 2024 թվականին [...]

Իմանալ ավելին՝

Ազգային Ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը

29.05.2025

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրեց ս/թ. ապրիլի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը մինչ այդ արժանացել էր Կառավարության, ապա նաև՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը: Ծառայության ղեկավարն իր խոսքում ընդգծեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքի շուրջ 7 տարիների կիրարկման ընթացքում ի հայտ եկած բազմաբնույթ գործառնական և ընթացակարգային խնդիրների վերացման և վերահսկողական գործիքակազմերի հստակեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ ՊՎԾ-ին վերապահված վերահսկողական լիազորություններն առավել արդյունավետ և համակարգված իրացնելու հրամայականով: Նախագծերի փաթեթը հիմնականում առնչվում է ներքոհիշյալ մի քանի առանցքային [...]

Իմանալ ավելին՝

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստում ներառելու հարցը

19.05.2025

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Իր խոսքում Ծառայության ղեկավարն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն է միտված ներկայացվող օրինագծերի փոփոխությունների փաթեթի մշակումը՝ դրանց թվում շեշտադրվելով մի քանի էական փոփոխություններ: ՊՎԾ մասին Օրենքում և կից օրենքներում փոփոխությունները նպատակ ունեն վերացնել գործող Օրենքի՝ շուրջ յոթ տարվա գործողության ընթացքում ի հայտ եկած ընթացակարգային և գործառնական խնդիրները, հստակեցնել Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերը և բարձրացնել Ծառայության գործունեության արդյունավետությունը։ Առանցքային փոփոխություններից է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության լիազորության փոխանցումը ՊՎԾ-ին: Այդ գործառույթն օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կիրականացվի հատուկ այդ նպատակով Ծառայության կազմում ստեղծվող առանձին մասնագիտացված [...]

Իմանալ ավելին՝

ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

18.04.2025

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am