ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթներին հանրային գնումների ոլորտում

18.03.2025

Իմանալ ավելին՝

Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման  պայմանագրեր. ՊՎԾ  վերահսկողության արդյունքում լուծվել է 79 պայմանագիր և նախաձեռնվել 9 քրեական վարույթ

17.03.2025

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում» ընդգրկված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը հանրային հատվածի գնումների գործընթացներում 2023 և 2024 թվականներին։ Ծառայությունը 2024 թվականին իրականացրած վերլուծությունների արդյունքում պարզել է 82 պատվիրատուի կողմից կազմակերպված 121 գնման ընթացակարգերում գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ [...]

Իմանալ ավելին՝

Քաղաքացիների ընդունելություն ՊՎԾ-ում

28.02.2025

Պետական վերահսկողական ծառայությունը հայտնում է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է քաղաքացիներից, փաստաբաններից, իրավաբանական անձանց ներկայացուցիչների կողմից ՊՎԾ հասցեագրվող հանրագրերի և դիմում-բողոքների թիվը, ինչի արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով Ծառայության ղեկավարի կողմից պարբերաբար իրականացնելու քաղաքացիների ընդունելություն: Հիշեցնենք, որ Ծառայության ներքին գործավարության կարգի համաձայն` Ծառայությունում ամենօրյա ռեժիմով քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացվում է ընդունելություն Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում: Ըստ այդմ՝ Ծառայության ղեկավարի մոտ ընդունելության կհրավիրվեն այն քաղաքացիները, ովքեր նախապես կգրանցվեն, հակիրճ կներկայացնեն ընդունելության ներկայանալու նպատակը և քննարկման ենթակա խնդիրը, ապա պատասխան հեռախոսազանգով կհաստատվի վերջիններիս համար ընդունելություն կազմակերպելու հայտը: Ընդունելության օրը նշանակված է առաջիկա ուրբաթ՝ մարտի [...]

Իմանալ ավելին՝

ՊՎԾ մշտադիտարկումների արդյունքում Մ4 միջպետական մայրուղու երկայնքով հողամասերի՝ ոչ նպատակային օգտագործման ավելի քան չորս տասնյակ խախտումներ են հայտնաբերվել

21.02.2025

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am