
ՀՀ Ազգային ժողովում երկու ընթերցումներով ընդունվելուց հետո՝ ՀՀ նախագահի կողմից ս.թ. հունիսի 26-ին ստորագրվել է, հունիսի 27-ին հրապարակվել և հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը: ՊՎԾ մասին օրենքում կատարված փոփոխություններից առանցքային են՝ • ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվել է Պետական վերահսկողական ծառայությանը: Այդ լիազորությունն այսուհետ կիրականացվի Ծառայության կազմում հատուկ այդ նպատակով կազմավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության և ֆինանսական վերահսկողության վարչության» գործունեության միջոցով: • ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում մինչ այս գործող օրենքով լիազորված էր իրականացնելու [...]

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են թվով 6878 հանրային գնման ընթացակարգեր: Միայն 1-ին եռամսյակի ընթացքում դիտարկվել է թվով 3499 գնման ընթացակարգ, որից թվով 1050-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ առավել ռիսկային են գնահատվել 106 ընթացակարգեր, որոնց նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ [...]

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նիստի ընթացքում Ծառայության ղեկավարը ամփոփեց ՊՎԾ կողմից 2024 թվականին իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները` ընդգծելով իրականացված աշխատանքների արդյունավետությանն առնչվող մի շարք ակնառու ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ։ Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության կողմից պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում իրականացվել են 159 մշտադիտարկումներ, որոնցից 114-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Բացի այդ, իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 5-ը տեղափոխվել են 2025 թվական։ ՊՎԾ գործունեության արդյունքում 2024 թվականին [...]