ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը

17.04.2025

ԱԺ լիագումար նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթի սկզբում նշել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքի գործողության՝ շուրջ 7 տարիների ընթացքում ի հայտ եկած բազմաբնույթ ընթացակարգային և գործառնական խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման, ինչպես նաև Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորություններն առավել արդյունավետ և համակարգված իրացնելու անհրաժեշտությամբ:  Հատկանշական է, որ գործող օրենքում՝ այն ուժի մեջ մտնելուց ի վեր (09.04.2018թ.), որևէ փոփոխություն չի իրականացվել և ակնհայտորեն անհրաժեշտություն կար պետական կառավարման համակարգում առկա՝ նոր մոտեցումների և իրողությունների հետ Օրենքի համապատասխանեցման: ՊՎԾ [...]

Իմանալ ավելին՝

Պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկումներ է իրականացնում համայնքային սեփականության հողերի աճուրդների ոլորտում՝ պարզելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը. Ծառայության առաջարկով մի շարք մարզերում չեղարկվել են բազմաթիվ աճուրդներ

04.04.2025

Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով: Վարչապետի հանձնարարությամբ ոլորտի լիազոր մարմինները և մարզպետների աշխատակազմերը ևս ներգրավված են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներում՝ ոլորտում իրենց լիազորություններից բխող  ձևաչափով: Մշտադիտարկման շրջանակում արդեն իսկ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների կողմից օտարվել են առանց պատշաճ մրցակցային պայմանների ապահովման, մասնավորապես         ՝ աճուրդների վերաբերյալ [...]

Իմանալ ավելին՝

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկման վերաբերյալ

19.03.2025

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2026-2028թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ: Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թ. ապրիլի 2-ը ներառյալ, astghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով): ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ  https://www.supervision.am/medium_term_expenses/#  հղմամբ:

Իմանալ ավելին՝

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթներին հանրային գնումների ոլորտում

18.03.2025

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am