
Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։ Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ։ Համեմատության համար նշենք՝ մինչև գնումների ռիսկերի գնահատման գործիքակազմի ներդնումը, 2022 թվականին ամբողջ տարվա ընթացքում դիտարկվել է ընդամենը 3100 գնման ընթացակարգ, իսկ 2023 թվականին այդ թիվը կազմել է 3788, որոնցից 2990-ը դիտարկվել են միայն օգոստոսից հետո՝ ռիսկայնության չափորոշիչների ներդնման արդյունքում։ Տվյալների վիճակագրության [...]

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով: Հայցի փաստական հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նյութ՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական [...]


Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփում է 2024 թվականին Ծառայություն մուտքագրված գրությունների, այդ թվում` հանրագրերի, դիմումների, բողոքների և հարցումների տվյալները: 2024 թվականին ՊՎԾ մուտքագրված գրությունների ընդհանուր թիվը կազմել է 3748՝ նախորդ տարվա համեմատ 573-ով ավելի (շուրջ 18 %-ով ավելի), իսկ 2022-ի համեմատ գրությունների ընդհանուր թիվն աճել է 839-ով (ավելի քան 29%-ով ավելի): Պետական վերահսկողական ծառայություն մուտքագրված 3748 գրություններից 713-ը հանրագիր, դիմում-բողոքներ են: Ծառայություն մուտքագրված հանրագրերից և դիմում-բողոքներից 37-ի հիման վրա իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ մշտադիտարկումներ: 128 դիմում վերահասցեագրվել է այլ պետական մարմիններին, թվով 97 դիմում դուրս է եղել օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից և քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն ներկայացվելուց հետո առաջարկվել է դիմել համապատասխան մարմին: Ծառայություն մուտքագրված թվով [...]