ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

03.09.2025

Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-187-Ն օրենքի ընդունմամբ՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրվել է նոր  խմբագրությամբ: Նոր խմբագրության պայմաններում՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Ուստի հիմք ընդունելով կատարված փոփոխությունները ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվել է «Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի կատարման վերաբերյալ միջոցառում: Այսպիսով՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ծառայության կողմից ուսումնասիրության և մշտադիտարկման  իրականացման ընթացակարգերը: [...]

Իմանալ ավելին՝

Հանրային քննարկման է ներկայացվում «Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը

15.08.2025

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը, համաձայն որի՝ սահմանված կարգով հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև հանրային քննարկումն իրականացնող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր պաշտոնական կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին, հանրության քննարկմանն է ներկայացվում «Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը  հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաև միասնական կայքի համապատասխան [...]

Իմանալ ավելին՝

Այսօր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի, ղեկավարի տեղակալներ՝ Ա.Վարդանյանի և Ռ.Բազիկյանի, ինչպես նաև Ծառայության գլխավոր քարտուղար՝ Ա.Բաղդասարյանի գլխավորությամբ քննարկվեցին «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումների դրույթները և դրանց կիրարկման ընթացակարգերը

15.07.2025

Վերլուծության ենթարկվեցին ՊՎԾ վերահսկողության օբյեկտ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները՝ ըստ նրանց ինստիտուցիոնալ առանձնահատկությունների, ինչպես նաև մանրամասն քննարկվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ որպես ՊՎԾ նոր վերահսկողության օբյեկտ (պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով), Ծառայության վերահսկողական լիազորությունների շրջանակները: Քննարկվեցին նաև Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների առանձին տեսակներն ու դրանց շրջանակները՝ ըստ վերահսկման օբյեկտների, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու ընթացակարգերը: Անդրադարձ կատարվեց նաև Ծառայությանը վերապահված վերահսկողական նոր գործառույթին՝ Ֆինանսաբյուջետային հսկողությանը և ֆինանսական վերահսկողությանը: Քննարկումը եզրափակվեց Ծառայության մասնագետների կողմից բարձրաձայնված մի շարք հարցադրումներին պատշաճ անդրադարձով և եզրափակիչ խոսքով: ՀՀ ՊԵՏԱԿԱՆ [...]

Իմանալ ավելին՝

ՊՎԾ կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքները պետական կառավարման համակարգի մի շարք մարմիններում հանգեցրել են ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդյունավետության բարձրացման

04.07.2025

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողությունների արդյունքում՝ նախորդ 3 տարիների ընթացքում, Վարչապետին են ներկայացվել շուրջ ութ տասնյակ նախաձեռնությունների առաջարկներ՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Վարչապետի կողմից տրված հանձնարարականների հիման վրա՝ պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների կողմից նախաձեռնվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք հանգեցրել են տարբեր ոլորտներում ինստիտուցիոնալ բարեփոխումների և պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պետական մարմիններում իրականացված վերահսկողության միջոցով վեր են հանվում այնպիսի համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտություն է առաջանում գործող իրավակարգավորումներում իրականացնել լավարկումներ կամ սահմանել նոր իրավական [...]

Իմանալ ավելին՝

  •  


Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am