ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու նպատակով:

Առաջին ալիքի տաղավարում Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը

Հանրային հեռուստատեսության տաղավարում Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը: Թեման 2019թ. առաջին կիսամյակի ՊՎԾ հաշվետվությունն է:

ՊՎԾ-ն միլիարդների բացահայտումներ է արել

Հանրային հեռուստատեսության Լուրեր լրատվական ծրագրի անդրադարձ ՊՎԾ 2019թ. կիսամյակային հաշվետվությանը

Միլիարդների բացահայտումներ պետական վերահսկողական ծառայությունից: Այս կիսամյակի ամենամեծ բացահայտումը ջրային խախտումներն են՝ 3.6 մլրդ դրամ «Արմավիր», «Արտաշատ», «Արարատ» և «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերություններում: Այս խախտումները դեռ 2014թ,-ից են գալիս: Դատախազությունում հարուցվել է քր. գործ: Ես երկու գործ էլ հարուցվել է հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման խախտումների պատճառով: Ուսումնասիրություններ են կատարվել նաև ԵՊԲՀ-ում և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Այս պահին ուսումնասիրություննե են ընթանում ՀՀ ոստիկանությունում: