618 մլն. դրամի խախտումներ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի  շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են  շուրջ 618 մլն. դրամի խախտումներ:  Մասնավորապես՝

  • խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի այդ, խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է Կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից,
  • կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից առնվազն 124 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

 Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով Հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման Պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն Հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել,

  • նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի այդ, տրամադրված գումարի մասով առկա է Կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորություները չկատարելու հետ,
  • մեկ այլ Կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն. դրամ գումարի վերադարձման փոխարեն Հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները,
  • կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով Կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև Հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը,
  • գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն. դրամի չափով՝ խախտելով Ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները,
  • կառավարչական ծառայությունների մասով Հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում Հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում Հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն. դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռքբերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն Հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման,
  • Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

Վարչապետի մոտ քննարկվել է Զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը: Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարևորվում է, որովհետև մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, և մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաև պատասխան ունենանք բոլոր հարցերին»:

Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր: Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում Պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձևավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների և հետագա քայլերի շուրջ:
Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձևավորումը, և այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որևէ չարաշահում: Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության և թափանցիկության առումով որևէ կասկած չպետք է լինի, և առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:

Կառավարության ղեկավարը ողջունել և կարևորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՀԱՅՏԸ

5.havelvats 12 (2)

2-Annex-3-2021-2023-VTS

1-4-Karavarman_aparat2021

5.havelvats 12 (1)

4.havelvats 43-havelvats-1-27-02

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթներ՝ քաղաքացիական ծառայության ներքոհիշյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար․

1Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.3-Ղ4-1)

2Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.4-Ղ4-1)

3 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.1-Ղ4-1)

4Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր՝ 52-25.2-Ղ4-1)

5 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության առաջին բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.5-Ղ4-1)

6 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության առաջին բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 52-25.5-Մ2-1)

Մրցույթներին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող   

   ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթների պաշտոնական հայտարարություններին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՎԾ պաշտոնական կայքում՝ https://www.supervision.am/hastiqner/ :