Տիգրան Ուլիխանյան

 

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Վանաձորում:

Կրթություն
2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է:

Աշխատանքային գործունեություն
2008-2018թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։

2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:

2021թ. հունվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  պետական վերահսկողական ծառայության ղեկավար: 

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

Արեն Եղիազարյան

Ծնվել է 10.06.1985թ

Կրթություն

2002-2007թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա և բնապահպանություն» բաժնում:

2011-2016թթ. սովորել է  ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի «Իրավագիտություն» բաժնում:

Աշխատանքային գործունեություն

2010-2011թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ:

2011-2013թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի օպեր-լիազոր:

2013-2017թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի պետ:

2018-2019թթ. աշխատել է  ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:

2019-2020թթ. աշխատել է ՀՀ ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավորի օգնական:

2020թ-ի դեկտեմբերի 9-ից աշխատել է   ՀՀ ՊՎԾ պետի խորհրդականի պաշտոնում:

Ունի ոստիկանության կապիտանի կոչում

 

2007-2009թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում

 

 Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

 

 

 

Արա Եղոյան

Կրթություն

· 1993 — 1997 թթ. Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան -Բակալավրիատ

· 2015 -2017 թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան- Մագիստրատուրա

· 2019 — 2021 թթ. Երևանի <<Գալիք>> համալսարան իրավագիտություն- Մագիստրատուրա

 

 

Ծառայություն

· 1997-1998 թթ. ծառայություն ՀՀ Զինված ՈՒժերում

 

Աշխատանքային գործունեությունը

· 1999 – 2000 թթ. ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամի Էրեբունու տարածքային կենտրոն, առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ

· 2000 – 2003 թթ. ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոն, գլխավոր մասնագետ

· 2003 – 2005 թթ. ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամի Տեսչական վարչություն, գլխավոր մասնագետ

· 2005 — 2006 թթ. ՀՀ ԿԱ Հարկային Պետական Ծառայության Վերահսկողության վարչություն, հարկային տեսուչ — գլխավոր հարկային տեսուչ

· 2006 – 2009 թթ. ՀՀ ԿԱ Հարկային Պետական Ծառայության Հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչություն, Սոցիալական վճարների և եկամտահարկի ստուգումների բաժնի պետ

· 2009 – 2010 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն, ավագ հարկային տեսուչ

· 2010 – 2012 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Էրեբունու ՀՏ, Սոցիալական վճարների և եկամտահարկի ստուգումների բաժնի պետ

· 2012 – 2013 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Էրեբունու ՀՏ, Ընթացիկ հսկողության թիվ 2 բաժնի պետ

· 2013 – 2015 թթ. ՀՀ Ֆինանսների Նախարարության Կենտրոնի ՀՏ, Ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի պետ

· 2015 – 2017 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Ներքին աուդիտի վարչություն, գլխավոր հարկային տեսուչ

· 2017 – 2018 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Ներքին անվտանգության վարչության Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ

· 2018 թվականի հունիսի 15-ից ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ /Էրեբունու/բաժնի պետ

· 2018 թվականի հուլիսի 23-ից ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 15-րդ /Եղեգնաձորի/ բաժնի պետ

· 27.08.2018 — 04.02.2021 թթ. ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 19 /Սյունիքի/ բաժնի պետ

· ՀՀ Վարչապետի 04.02.2021թ.-ի 101-Ա որոշմամբ նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

 

Այլ տվյալներ

· 2015-2018թթ. հանրային հատվածի որակավորված ներքին աուդիտոր

· 2017-2018թթ. ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունում

· Հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական

· ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2/64-Ա հրամանով գերազանց ծառայության համար խրախուսման կարգով շնորհվել է մաքսային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում

· ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի հունիսի 22-ի N 2-64-Ա հրամանի համաձայն շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում

· ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի հրամանով 30.09.2016թ.-ին հայտարարվել է <<Շնորհակալություն>>

 

Անձնական տվյալներ

· Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արա Եղոյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի փետրվարի 4-ի 101-Ա որոշմամբ Արա Եղոյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ