
Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է վերահսկողական ծառայության ուսումնասիրությանը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում:

Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է վերահսկողական ծառայության ուսումնասիրությանը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում:

Հանրային հեռուստատեսության «Լուրեր» լրատվականի անդրադարձը վերահսկողական ծառայության՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում իրականացրած ուսումնասիրություններին:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին: Նշենք, որ հիմնադրամի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է։
Հիմնադրամի կողմից ստեղծվել է երկու ՓԲԸ-ներ, որոնց գործունեության հիմնական նպատակը եղել է ձկան վերամշակումը և կենդանի ձկան արտադրությունը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ների միակ բաժնետերը հանդիսացել է հիմնադրամը՝ առևտրային գործունեության արդյունքում գոյացած շահույթը նույնպես պետք է ծառայեր բնապահպանական խնդիրներ լուծելու նպատակով։
2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 9,000․0 մլն (ինը միլիարդ) դրամ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ծրագրով նախատեսված հիմնական նպատակների կատարողականի գնահատման արդյունքում կատարված եզրահանգումը եղել է այն, որ ծրագրով սահմանված նպատակները էականորեն թերակատարված են։
Ուսումնասիրությունն իրականացվել է գնումների գործընթացների, աշխատավարձերի հաշվարկման, գործունեության արդյունավետության, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրային ցուցանիշների կատարողականի նկատմամբ՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում։ Գումարային արտահայտությամբ խախտումների ծավալը կազմում է 3,314.0 մլն. դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։
Ստորև ներկայացված են արձանագրված խախտումները՝
Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պահանջով մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից ստացվել է կարծիք Սևանա լճում էնդեմիկ «գեղարքունի» և «ամառային» ենթատեսակի իշխան ձկան պաշարների վերականգնմանը և բնական վերարտադրությանը խոչընդոտող պատճառների վերաբերյալ։
Կարծիքում ներկայացված պատճառների վերացման ուղղությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացվել են առաջարկություններ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։ Վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ:
Ընդհանուր գումարային արտահայտությամբ Երևան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 169.000.000 դրամ (հարյուր վաթսուն իննը միլիոն դրամ)։
Մասնավորապես ընկերության կողմից ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերվել խորանարդ մետրի հաշվարկներով, սակայն ջրտուքը իրականացվել է հեկտարի հաշվարկով, ջրի կառավարման համակարգ է մուտքագրվել խորքային հորերի և պոմպակայանների արտադրաողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներ, ինչպես նաև չհիմնավորված դեբիտորական պարտքեր, աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարների գծով նախատեսվածից ավել հաշվարկ է եղել:
Ջրի կորուստի ծավալը 2014-2018 թվականներին ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցել է 2,348.9 հազ. մ³-ով:
Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի կարգով ստացած միջոցների հաշվին իրականացվել են նաև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումներ` չառաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ։
2017 թվականին «Մասիս» և «Երևան» ՋՕԸ միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հանձնման-ընդունման տեղեկանքում բացակայել են մինչ այդ «Մասիս» ՋՕ ընկերության հաշվեկշռում առկա արժեքով գույքային միավորները:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն: