ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված N 5

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի

 

«Հավելված N 16

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) առաջին բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
  2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
  3. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
  4. Բաժնի անվանումն է՝
    • հայերեն՝ Առաջին բաժին.
    • ռուսերեն՝ Первый Отдел.
    • անգլերեն՝ The First Division:
  5. Բաժինն ունի երկու կնիք և հինգ դրոշմակնիք.

1) կնիքները կլոր են, հետևյալ նկարագրությամբ՝

ա. երկու կլոր շրջաններ, որոնց միջև եղած հատվածներում շրջանագծերի երկայնությամբ հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ շրջանի կենտրոնում՝ «ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ» բառերը,

բ. երկու կլոր շրջաններ, որոնց միջև եղած հատվածներում շրջանագծերի երկայնությամբ հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ շրջանի կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ԾՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԲԱԺԻՆ» բառերը,

2) դրոշմակնիքներն ուղղանկյունաձև են, իրենցից ներկայացնում են՝

ա. ուղղանկյան վերևի հատվածում` հորիզոնական դիրքով հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից հետո հորիզոնական տողերով գրված են` «ՄՏԻՑ №______­­___­­­­»,   ««__­­_» ________  20  թ.»,   «Հիմն. փաստ. ­ _____ թ.   Ժամ  ­_____»,   «Հավելված _____ թ. րոպ.  _____»,

բ. ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ՀՈՒՅԺ  ԳԱՂՏՆԻ» բառերը,

գ. ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ԳԱՂՏՆԻ» բառը,

դ.  ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ԱՆՁԱՄԲ» բառը,

ե.  ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ՇՏԱՊ» բառը:

 

  1. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Բաժինը՝
  • ապահովում է Ծառայությունում գաղտնի գործավարության և գաղտնիության ռեժիմի հետ կապված աշխատանքները,
  • իրականացնում է Ծառայություն պաշտոնական գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, շարժի, կատարման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, առաքման, արխիվային պահպանության կազմակերպման աշխատանքները,
  • իրականացնում է համապատասխան պաշտոնատար անձանց գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպումը, հաշվառումը և թույլտվություն ստացած անձանց հրահանգավորումը,
  • մշակում է իր գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծեր,
  • իրականացնում է ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի` զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերի մշակում և դրա մասին համապատասխան աշխատողներին տեղեկացում,
  • իրականացնում է ծառայության զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման, գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական, զինապարտների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման, ուսումնական վարժանքների անցկացման, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման և դրանց գծով պարտականությունների կատարում:
  1. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:

 

  1. 3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
    1. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
  • Ծառայության ղեկավարը՝

ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականեր և ցուցումներ,

բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,

գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը, լսում է Բաժնի հաշվետվությունները,

դ․ կարող է կասեցնել  Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,

ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։

  1. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
  2. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն:
  3. Բաժնի պետը՝
  • գաղտնիության ռեժիմն ապահովելու մասով անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության ղեկավարին,
  • հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին՝ քաղաքացիական ծառայության մասով,
  • պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
  • ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
  • տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակցին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
  • առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակցի նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
  • Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
  • իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
    1. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները:
    2. Բաժնի պետի, Բաժնի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված N 4

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի

«Հավելված N 15

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Ընդհանուր բաժնի (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
  3. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
  4. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
  5. Բաժնի անվանումն է՝
  • հայերեն՝ Ընդհանուր բաժին.
  • ռուսերեն՝ Общий отдел.
  • անգլերեն՝ General division:
  1. Բաժինն ունի երկու ուղղանկյուն կնիք հետևյալ նկարագրությամբ՝
  • վերին մասում նշված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում՝ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԻՆ» բառերը,
  • վերին մասում նշված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում՝ «ԱՐԽԻՎ» բառերը:
  1. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Բաժնի գործառույթներն են՝
  • Ծառայությունում փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
  • Փաստաթղթերի նախնական քննարկում և գրանցում,
  • Ծառայությունում գործավարության միասնական կարգի կանոնների մշակում և պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
  • Ելից և ներքին փաստաթղթերի ձևավորման պարտադիր վավերապայմանների առկայության ստուգում,
  • Ծառայությունում փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքների իրականացում,
  • Ստացվող և առաքվող փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում, հսկողության վերցված փաստաթղթերի կատարման ընթացքի մասին տեղեկանքների ներկայացումը,
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթերի սահմանված կարգով ընդունում Ծառայության արխիվ, հաշվառում, պահպանության ապահովում, օգտագործման կազմակերպում,
  • Ծառայության արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքների կազմակերպում,
  • Հայաստանի ազգային արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի հանձնում մշտական պահպանության Հայաստանի ազգային արխիվ,
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին ընթացիկ գործավարության և արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում,
  • Ընդհանուր բաժնի իրավասությունների շրջանակներում տեղեկատվության ազատության ապահովում,
  • իրականացնում է օրենսդրությամբ Բաժնին վերապահված այլ գործառույթներ:
  1. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
  2. 3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
  3. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
  • Ծառայության ղեկավարը՝

ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,

բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, լսում է Բաժնի հաշվետվությունները,

գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը,

դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,

ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:

  1. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության Գլխավոր քարտուղարը ՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
  2. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
  3. Բաժնի պետը՝
  • հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
  • պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
  • ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
  • տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
  • առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
  • Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
  • իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
  1. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները:
  2. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

                          Հավելված N 3

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի

«Հավելված N 14

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
  2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
  3. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
  4. Բաժնի անվանումն է՝
  • հայերեն՝ անձնակազմի կառավարման բաժին.
  • ռուսերեն՝ Отдел Управления Персоналом.
  • անգլերեն՝ Staff Management Division:
  1. Բաժինն ունի կլոր կնիք, որն իրենից ներկայացնում է երկու կլոր շրջաններ, որոնց միջև եղած հատվածում շրջանագծի երկայնությամբ հայերեն տառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ շրջանի կենտրոնում հայերեն տառերով գրված է «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ» բառերը:
  2. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  3. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
  • անձնակազմի կառավարման ոլորտում Ծառայության ղեկավարի և Ծառայության գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում ստորագրման, ինչպես նաև ստորագրված հրամանների հաշվառման և համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքների իրականացում,
  • Ծառայության ղեկավարի և Ծառայության գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց անձնական գործերի վարման աշխատանքների իրականացում,
  • Ծառայության աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացում,
  • Ծառայության հաստիքացուցակում, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացում,
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման և Ծառայության գլխավոր քարտուղարին ներկայացման աշխատանքների իրականացում,
  • քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ բացառությամբ` գլխավոր քարտուղարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացում,
  • Ծառայության քաղաքացիական ծառայողներին՝ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու դեպքում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի վարման աշխատանքների իրականացում,
  • քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքների իրականացում,
  • Ծառայությունում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման հետ կապված աշխատանքների իրականացում,
  • Ծառայության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքների իրականացում,
  • Ծառայության աշխատողներին գործուղման վկայականների տրամադրման աշխատանքների իրականացում,
  • Ծառայությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքների իրականացում,
  • Ծառայության աշխատողների ծառայողական վկայականների տրամադրման աշխատանքների իրականացում,
  • քաղաքացիականծառայության տեղեկատվական հարթակում Ծառայության քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների վարման աշխատանքների իրականացում,
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքների իրականացում,
  • Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից նոր օգտվողների և պաշտոնների գրանցման աշխատանքների իրականացում,
  • Ծառայության քաղաքացիական ծառայողների կողմից կատարված աշխատանքների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված կատարողականների կամ կիսամյակային հաշվետվությունների հաշվառման աշխատանքների իրականացում,
  • Բաժնի լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում,
  • իրավական այլ ակտերով սահմանված անձնակազմի կառավարման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
  • Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝

ա.  քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն,

բ. իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում,

գ. համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ,

դ. մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը,

  ե. վարում է քաղաքացիական  ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն:

  1. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մար­մինների հետ:
  2. Բաժինն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:
  3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
  4. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։

 1) Ծառայության ղեկավարը՝

ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,

բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,

գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը․

դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները, լսում է Բաժնի հաշվետվությունները,

ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։

  1. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
  2. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
  3. Բաժնի պետը՝
  • հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
  • պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
  • ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվության Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
  • տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
  • առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
  • Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
  • իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
  1. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները։
  2. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:

 

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

                          Հավելված N 2

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի

«Հավելված N 13

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Հաշվապահական հաշվառման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
  3. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
  4. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
  5. Բաժնի անվանումն է՝
  • հայերեն՝ հաշվապահական հաշվառման բաժին.
  • ռուսերեն՝ Отдел бухгалтерского учета.
  • անգլերեն՝ The Accounting Division:

 

  1. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Բաժնի գործառույթներն են՝
  • իրականացնում է Ծառայության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվարկները, ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմումը, ամփոփումը և համապատասխան մարմիններ ներկայացումը,
  • Ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ միասին կազմում, ամփոփում և սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում Ծառայության միջնաժամկետ ծախսերի ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը,
  • իրականացնում է Ծառայության ապրանքանյութական արժեքների հաշվառում, այդ թվում հիմնական միջոցների, նյութերի հաշվառում,
  • մասնակցում է Ծառայության տարեկան և արտահերթ գույքագրման աշխատանքներին,
  • սահմանված կարգով և ժամկետներում Ծառայության ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի տարեկան նախահաշիվը,
  • սահմանված կարգով իրականացնում է Ծառայության բյուջետային միջոցների հաշվին նախատեսվող ծախսերի ֆինանսավորման և ֆինանսական պարտավորությունների դիմաց վճարումների աշխատանքների իրականացումը,
  • դիրքորոշում է հայտնում իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ,
  • կազմում է բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերը,
  • կարող է մասնակցել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից կազմակերպվող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
  • կատարում է Ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

6.-Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:

  1. 7. Բաժինը մշակում և Ծառայության համապատասխան աշխատակցին է տրամադրում Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութերը:
  2. 3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
  3. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
  • Ծառայության ղեկավարը՝

ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,

բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, լսում է Բաժնի հաշվետվությունները,

գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը․

դ․ կարող է կասեցնել  Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,

ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։

  1. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը ՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
  2. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
  3. Բաժնի պետը՝
  • հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
  • պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
  • ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
  • տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
  • առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
  • Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
  • իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
  1. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները։
  2. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով»: