ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

                          Հավելված N 1

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի

«Հավելված N 12

ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի

2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

 

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
  3. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
  4. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
  5. Բաժնի անվանումն է՝
    • հայերեն՝ Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին.
    • ռուսերեն՝ Отдел управления делами и организации закупок.
    • անգլերեն՝ Division of Administrative Management and Procurement:
  1. Բաժինն ունի դրոշմակնիք`
  • դրոշմակնիքն ուղղանկյունաձև է, ուղղանկյան վերևի հատվածում` հորիզոնական դիրքով հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից հետո հորիզոնական տողով գրված է` «ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ­­­­»:

 

  1. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Բաժինը՝
  • Ծառայության կարիքների  և նախորդ ժամանակահատվածի գնումների գործընթացների վերլուծության հիման վրա ապահովում է գնումների անվանացանկի կազմման, դրանում փոփոխությունների և լրացումների իրականացման և սահմանված կարգով ՀՀ ֆինանսների նախարարություն  ներկայացման գործընթացները,
  • Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացները,
  • ապահովում է գնումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմումն ու սահմանված կարգով ներկայացումը  լիազոր մարմին,
  • ապահովում է Ծառայության միջնաժամկետ ծախսային ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվող գնումներին վերաբերող փաստաթղթերի կազմումը և Ծառայության գլխավոր քարտուղարին ներկայացումը,
  • ապահովում է պետական բյուջեով նախատեսված Ծառայության կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների լրացումն ու ներկայացումը Գլխավոր քարտուղարին,
  • ապահովում է Ծառայության կարիքների համար բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, գույքի և ապրանքանյութական արժեքների պահեստավորումը և սահմանված կարգով բաշխումը,
  • ապահովում է պահեստի մուտքի-ելքի փաստաթղթաշրջանառության վարումն ու սահմանված կարգով  Ծառայության հաշվապահական հաշվառման բաժնի հետ տվյալների համադրումը,
  • հսկողություն է սահմանում պայմանագրերի իրականացման նկատմամբ, ապահովում է ստորագրված հանձնման-ընդունման ակտերի փոխանցումը հաշվապահական հաշվառման բաժին,
  • վերլուծում է Ծառայության գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված գնման հայտերը և, Ծառայության գլխավոր քարտուղարի համաձայնությամբ, ընթացք տալիս դրանց,
  • օրենքով սահմանված կարգով իրականացնում է Ծառայության ստորաբաժանումների ապրանքանյութական արժեքների գույքագրումը,
  • ապահովում է Ծառայության ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, տարեկան պետական տեխնիկական զննման ստուգատեսի և ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության աշխատանքները,
  • տրամադրում վառելիք և հսկողություն է սահմանում ավտոմեքենաների վառելիքի ծախսի նկատմամբ՝ սահմանված կարգի համապատասխան,
  • Կազմակերպում և հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների սանիտարական մաքրության, հարակից կանաչ տարածքի խնամքի, Ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ,
  • իրականացնում է Ծառայության տեխնիկական սարքավորումների պահպանման և վերանորոգման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, ինչպես նաև հակահրդեհային ծառայությունների նկատմամբ հսկողություն,
  • կազմակերպում, կառավարում և հսկողություն է սահմանում Ծառայության շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման և իրականացման նկատմամբ:
  1. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետականև տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:

 

  1. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
    1. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
  • Ծառայության ղեկավարը՝

ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,

բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,

գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը լսում է Բաժնի հաշվետվությունները,

դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,

ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։

  1. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
  2. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
  3. Բաժնի պետը՝
  • հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
  • պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
  • ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
  • պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
  • տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
  • առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
  • Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
  • իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
    1. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները։
    2. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթներն, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:

 

 

 

 

 

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի օգոստոս 13-ի N 138 -Լ հրամանի

«Հավելված 10
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Իրավաբանական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝
1) հայերեն՝ Իրավաբանական վարչություն.
2) ռուսերեն՝ Юридический департамент.
3) անգլերեն՝ The Legal Department:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչությունը՝
1) մշակում է իրավական ակտերի նախագծեր,
2) ներկայացնում է Ծառայության գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված եզրակացություններ և առաջարկություններ,
3) իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները այն մարմիններում, որտեղ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով Ծառայությունն օժտված է նույն օրենքի իմաստով օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ, ինչպես նաև ապահովում է նույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացումը,
4) ապահովում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված լիազորության իրականացումը, մասնավորապես՝ Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա ապահովում է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվող կարգապահական վարույթները,
5) Ծառայության ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և Ծառայության գործունեության կատարելագործման վերաբերյալ,
6) ներկայացնում է ծառայության շահերը ՀՀ բոլոր դատարաններում,
7) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս վարչական և այլ մարմիններում ու կազմակերպություններում Ծառայության և (կամ) Վարչության անունից,
8) իրավական խորհրդատվություն է տրամադրում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ,
9) ուսումնասիրում և վերջնականորեն նշագրում է Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերը, որի արդյունքում ներկայացնում է առաջարկություններ, դիտողություններ կամ եզրակացություններ,
10) տրամադրում է մասնագիտական կարծիք, իսկ համապատասխան հանձնարարականի հիման վրա նաև մասնագիտական եզրակացություն այլ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի, այդ թվում՝ այլ ստորաբաժանումների կողմից պետական վերահսկողության արդյունքներն ամփոփող տեղեկանքների ու զեկույցների վերաբերյալ:
8. Վարչությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև Ծառայության ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգային նորմերին համապատասխան: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը:
9. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Վարչության աշխատակիցները կարող են ներառվել ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում կամ համապատասխան հրամանի հիման վրա այլ աշխատանքային խմբերում:
10. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
11․Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
13. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
14. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
15. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
8) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
9) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
10) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների իրականացման կարգի իրացման վերաբերյալ,
12) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
14) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համակարգող տեղակալի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
15) իր լիազորությունների շրջանակներում կայացնում է որոշումներ Ծառայության գործունեության ոլորտի և Վարչության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման և (կամ) քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով, ինչպես նաև բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
16. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
17. Վարչության պետի տեղակալը՝
1) Վարչության պետի հանձնարարությամբ համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին,
2) Վարչության պետի հետ համաձայնեցնելով ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
3) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ անմիջական ղեկավարի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
4) Վարչության պետի հանձնարարությամբ իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
18․ Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված 9
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45 -Լ հրամանի

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Ներքին աուդիտի բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Բաժնի անվանումն է՝
1)հայերեն՝ Ներքին աուդիտի բաժին.
2)ռուսերեն՝ Отдел Внутреннего Аудита Службы.
3)անգլերեն՝ Division of Internal Audit։
5. Բաժնի նպատակը, լիազորությունները և պարտականությունները սահմանվում են Ղեկավարի կողմից հաստատված ներքին աուդիտի կանոնակարգով:

2. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժնի գործառույթներն են`
1) Ծառայության գործունեության ֆինանսական կառավարմանն ու հսկողությանն առնչվող բոլոր գործառույթների ներքին աուդիտի իրականացումը,
2) ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի կազմումը և ներկայացումը,
3) Բաժնի գործունեության տարեկան հաշվետվության կազմումը և ներկայացումը,
4) Ծառայության ստորաբաժանումների և/կամ գործընթացների ներքին աուդիտի իրականացումը,
5) Ծառայության ստորաբաժանումների կողմից լրացված ռիսկերի գնահատման տեղեկագրերի հավաքագրումը և ամփոփումը,
6) Ծառայության ներքին աուդիտի կանոնակարգի մշակումը,
7) Ծառայության ֆինանսական կառավարման ու հսկողության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը,
8) Ծառայության ստորաբաժանումներից ներքին աուդիտի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ռիսկերի վերլուծությունը, գնահատումը, թիրախային խմբերի որոշումը,
9) Իրավասու մարմինների կողմից Ծառայությունում կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների ու անհամապատասխանությունների վերացման աշխատանքների մոնիթորինգի (դիտարկման) և հսկողության իրականացումը,
10) Ներքին աուդիտի շրջանակներում երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և ամփոփումը,
11) Ծառայության կողմից իրականացվող գործառույթների և գործառնությունների՝ ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, Ծառայության քաղաքականությանը համապատասխանության գնահատումը,
12) Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական, ծրագրային տվյալների բաղադրիչների և նրանցում կիրառվող անվտանգության միջոցառումների համարժեքության գնահատումը,
13) Ղեկավարի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացումը,
14) Ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործընթացների նախագծման աշխատանքների համակարգումը, ներքին աուդիտի միջավայրի սահմանումը և դրա փոփոխությունների ուսումնասիրությունը, վերլուծությունների իրականացումը,
15) Ծառայության ֆինանսական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության գնահատումը, ակտիվների առկայության և ապահովության ուսումնասիրությունը,
16) Ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատումը,
17) Բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների և ներքին գնահատումների միջոցով աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրագործումը,
18) Բաժնի կողմից նախորդող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների և թերությունների վերացման հետագա ընթացքի նկատմամբ աշխատանքների ապահովումը,
19) Ծառայության ստորաբաժանումների գործունեության ներքին հսկողական ու կառավարչական գործընթացների գնահատումը, համարժեքության, արդյունավետության և հուսալիության ուսումնասիրությունը,
20) Ծառայության կանոնադրությամբ Բաժնին վերապահված գործառույթների իրականացումը,
21) Ղեկավարի հանձնարարականների կատարումը:
7. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
8. Բաժինն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը, լսում է Բաժնի հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
6) հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում ներքին աուդիտի կանոնակարգը:

10. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը:
11. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։

12. Բաժնի պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
8) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
9) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
10) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
14. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված 8
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45 -Լ հրամանի

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Կարգապահական և ներքին հսկողության բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Բաժնի անվանումն է՝
1) հայերեն՝ Կարգապահական և ներքին հսկողության բաժին.
2) ռուսերեն՝ Отдел внутреннего надзора и дисциплины.
3) անգլերեն՝ Discipline and internal control section:

2. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Բաժնի գործառույթներն են`
1) ապահովել Ծառայությունից հնարավոր տեղեկատվական արտահոսքերի կանխումը՝ այդ թվում տեղեկատվական շտեմարաններից,
2) Ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցերով քաղաքացիների ընդունելության կազմակերպումը բացառապես Ծառայության ղեկավարի հանձնարարականով,
3) Ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով զանգվածային լրատվամիջոցներում Ծառայության աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման ապահովումը,
4) Ծառայության Ղեկավարի հանձնարարագրի կամ ցուցումի հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների կողմից անցկացվող ուսումնասիրությունների ընթացքում աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնների Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համապատասխանության նկատմամբ հսկողությունը, որի արդյունքում, համապատասխան առաջարկությունների ներկայացումը Ծառայության ղեկավարին՝ առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ,
5) իրականացնում է Ծառայությանը հատկացված օպերատիվ հաշվառման համարանիշների սահմանված կարգով պահպանման նկատմամբ հսկողություն,
6) համագործակցում է Ծառայության վարչական շենքի անվտանգությունը ապահովող աշխատակիցների հետ, կատարելով վերլուծություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Ծառայության ղեկավարին՝ հարկ եղած դեպքում ներկայացնում է նաև առաջարկություններ առանձին աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ,
7) անվտանգության նպատակով Ծառայության կողմից իրականացվող տեսաձայնագրությունների հսկողություն:
7. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Բաժնի աշխատակիցները կարող են ներառվել ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը։
8. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
9. Բաժինն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
10. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը, լսում է Բաժնի հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
11. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
12. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
13. Բաժնի պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
8) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
9) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
10) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
14. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
15. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով: