ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված 7
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝
1) հայերեն՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչություն.
2) ռուսերեն` Департамент заявлений и по приему граждан.
3) անգլերեն` Department of petitions and reception of citizens:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչությունը՝
1) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,
2) ապահովում է յուրաքանչյուր դիմումի, բողոքի և առաջարկության՝ համալիր ուսումնասիրությունն ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը,
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն՝ նրանց դիմումները, բողոքները և առաջարկությունները, ինչպես նաև հնչեցրած հարցերը քննարկելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով,
4) քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրենքով պաշտպանվող շահերի խախտման փաստերին արձագանքելու և այդ խախտումները վերացնելու ու կանխելու ուղղությամբ սերտորեն համագործակցում է Ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
5) վերահսկողություն է իրականացնում պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացվող քաղաքացիների ընդունելության գործընթացի նկատմամբ,
6) ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման արդյունքում Ծառայության ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ,

6. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
7. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վարչության աշխատակիցները կարող են ներառվել նաև այլ ոլորտներում ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում:
Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը:
8. Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
10. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
11. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
12. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին կամ համապատասխան համակարգող տեղակալին՝ Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
7) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
8) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
9) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
10) իրականացնում է վարչության աշխատակիցների միջև աշխատանքների բաշխումը,
11) կատարում է քաղաքացիների ընդունելություն, որի ժամանակ տալիս է պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ,
12) Ծառայության ղեկավարին ներկայացնում է հաշվետվություններ քաղաքացիներից ստացված դիմումների քանակի և բնույթի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ Վարչությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ,
13) վերահսկողություն է իրականացնում տրված հանձնարարականների կատարման նկատմամբ,
14) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է քաղաքացիների դիմումներին, բողոքներին ու առաջարկություններին առնչվող առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ կատարելու աշխատանքները և Վարչության կողմից համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,
15) կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների վերաբերյալ նյութերը ներկայացնում է Ծառայության ղեկավարին, մասնակցում է դրանց հետագա քննարկմանը,
16) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը,
17) Ծառայության ղեկավարին ներկայացնում է Վարչության աշխատանքային ծրագրերը,
18) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
19) Ծառայության ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներում մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու,
20) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
14. Վարչության պետի տեղակալը համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին։
15. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված 6
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Մոնիթորինգի և վերլուծության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝
1) հայերեն՝ Մոնիթորինգի և վերլուծության վարչություն.
2) ռուսերեն՝ Департамент мониторинга и анализа.
3) անգլերեն՝ Monitoring and analysis department:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակն է ապահովել «Պետական վերահսկողական ծառայության» ՀՀ օրենքով Ծառայության վերահսկողական լիազորությունների իրականացումը, սույն կանոնադրությամբ սահմանված վարչության իրավասությունների շրջանակում:
6. Սույն կանոնադրությամբ սահմանված նպատակով Վարչությունն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև ապահովում է նույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացումը:
7. Վարչությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև Ծառայության ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգային նորմերին համապատասխան: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը:
8. Վարչությունն կատարում է հետևյալ գործառույթները՝
1) մոնիթորինգի իրականացման արդյուքնում ռիսկային վերահսկվող օբյեկտների ցանկերի ստացման նպատակով ռիսկայնության գնահատման չափանիշների ու մեթոդաբանության մշակում, կատարելագործում և դրանց հիման վրա ռիսկային վերահսկվող օբյեկտների ցանկերի կազմում՝ Ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող վարչություններին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ոլորտներին համապատասխան,
2) առանձին վերահսկվող օբյեկտների վերլուծությունների իրականացում,
3) կառավարության որոշումների, վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում` hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների գույքագրում, կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
4) Վարչությունը մշտադիտարկումն իրականացնում է ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, Ծառայության Ղեկավարին առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Կառավարության գործունեության ու տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի համադրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված և տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծության միջոցով: Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունն ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ապահովվում են վարչապետի սահմանած կարգով:
5) Ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տղեկանքների և ուսումնասիրվող օբյեկտների կողմից կազմված տեղեկանքի վերաբերյալ կարծիքի մոնիթորինգ՝ դրանց հավաքագրում (ստացում), համակարգված ամփոփոմ, տվյալների շտեմարանում ներառում, ինչպես նաև դրանց վերլուծության հիման վրա Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների և թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների կազմում,
6) Ծառայության լիազորությունների անխափան և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների շտեմարանների ստեղծման, տվյալների արդիականցման, տվյալների շտեմարաններում առկա տեղեկությունների օգտագործման կարգերի և տեխնիկական առաջադրանքների մշակում, այդ աշխատանքների համակարգում և/կամ իրականացում, ինչպես նաև Ծառայությանը հասանելի տվյալների շտեմարանների կառավարում,
7) պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից վարչապետի սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվության հավաքում և ամփոփում,
8) զարգացած երկրների պետական վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմինների փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների կազմում,
9) Ծառայության ղեկավարի արձակած հրամանների, տրված հանձնարարականների, ցուցումների և հրապարակված հանձնարարագրերի իրականացում,
9. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վարչության աշխատակիցները կարող են ներառվել ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում:
10. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
11. Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
13. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
14. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
15. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է՝ Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին կամ համապատասխան համակարգող տեղակալին՝ Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
8) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
9) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
10) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին «Պետական վերահսկողական ծառայության» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների իրականացման կարգի իրացման վերաբերյալ,
11) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
12) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
14) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համակարգող տեղակալի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
15) իր լիազորությունների շրջանակներում կայացնում է որոշումներ Ծառայության գործունեության ոլորտի և Վարչության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման և (կամ) քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով, ինչպես նաև բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
16. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
17. Վարչության պետի տեղակալը՝
1) Վարչության պետի հանձնարարությամբ համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին,
2) Վարչության պետի հետ համաձայնեցնելով ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
3) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ անմիջական ղեկավարի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
4) Վարչության պետի հանձնարարությամբ իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
18. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված 5
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝ գնումների գործընթացների վերահսկողության վարչություն:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակն է ապահովել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայության վերահսկողական լիազորությունների իրականացումը, պետական գնումների ոլորտում վերահսկողության (մշտադիտարկման) իրականացմամբ:
6. Վարչությունն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված լիազորությունները այն մարմիններում, որտեղ»Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով Ծառայությունը օժտված է գնումների ոլորտում վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ:
7. Վարչությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է»Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև Ծառայության ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգային նորմերին համապատասխան: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը։ (7-րդ կետը լրաց․ 13․08․2019թ․ Հր-132-Լ)
8. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վարչության աշխատակիցները կարող են իրականացնել ուսումնասիրություններ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մարմիններում:
9. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
10. Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին։ (10-րդ կետը խմբ․ 13․08․2019թ․ Հր-132-Լ)

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
11. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
12. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
13. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
14. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին կամ համապատասխան համակարգող տեղակալին՝ Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
8) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
9) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
10) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների իրականացման կարգի իրացման վերաբերյալ,
11) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
12) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված, այլ գործողություններ,
13) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը, (14-րդ կետը լրաց․ 13․08․2019թ․ Հր-132-Լ)
14) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համակարգող տեղակալի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ, (14-րդ կետը լրաց․ 13․08․2019թ․ Հր-132-Լ)
15) իր լիազորությունների շրջանակներում կայացնում է որոշումներ Ծառայության գործունեության գնումների գործընթացների վերահսկողության ոլորտի և Վարչության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման և (կամ) քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով, ինչպես նաև բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ: (14-րդ կետը լրաց․ 13․08․2019թ․ Հր-132-Լ)
15. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
16. Վարչության պետի տեղակալը`
1) Վարչության պետի հանձնարարությամբ համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին,
2) Վարչության պետի հետ համաձայնեցնելով ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
3) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ անմիջական ղեկավարի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
4) Վարչության պետի հանձնարարությամբ իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ: (16-րդ կետը խմբ․ 13․08․2019թ․ Հր-132-Լ)
17. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված 4
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝
1) հայերեն՝ Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչություն․
2) ռուսերեն` Департамент надзора государствено-правового сектора․
3) անգլերեն` Department of state and legal sector supervision:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակն է ապահովել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայության վերահսկողական լիազորությունների իրականացումը։
6. Սույն կանոնադրությամբ սահմանված նպատակով Վարչությունն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-12 կետերով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև ապահովում է նույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացումը:
7. Վարչությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև Ծառայության ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգային նորմերին համապատասխան: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը:
8. Վարչությունը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները հիմնականում իրականացնում է՝
1) ՀՀ նախագահի աշխատակազմում,
2) ՀՀ ազգային ժողովի աշխատակազմում,
3) ՀՀ վարչապետի աշխատակազմում,
4) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում,
5) ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմում,
6) ՀՀ դատական դեպարտմենտում,
7) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
8) ՀՀ դատախազությունում,
9) ՀՀ հատուկ քննչական ծառայությունում,
10) ՀՀ քննչական կոմիտեում,
11) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում,
12) ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում,
13) ՀՀ պաշտպանության նախարարությունում,
14) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում,
15) ՀՀ արդարադատության նախարարությունում,
16) ՀՀ արտաքին գործերի նախարարությունում,
17) ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում,
18) ՀՀ ոստիկանությունում,
19) Վերոնշյալ մարմիններին ենթակա մարմիններում։
9. Սույն կանոնադրության իմաստով վարչության ոլորտ է համարվում սույն կանոնադրության 8-րդ կետում նշված մարմինների գործունեության բնագավառը:
10. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վարչության աշխատակիցները կարող են իրականացնել ուսումնասիրություններ Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ մարմիններում:
11. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
12. Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
14. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
15. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
16. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին կամ համապատասխան համակարգող տեղակալին՝ Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
8) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
9) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
10) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների իրականացման կարգի իրացման վերաբերյալ,
11) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
12) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված, այլ գործողություններ,
13) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
14) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համակարգող տեղակալի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
15) իր լիազորությունների շրջանակներում կայացնում է որոշումներ Ծառայության գործունեության պետաիրավական վերահսկողության ոլորտի և Վարչության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման և (կամ) քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով, ինչպես նաև բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության պետաիրավական վերահսկողության ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ։
17. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
18. Վարչության պետի տեղակալը՝
1) Վարչության պետի հանձնարարությամբ համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին,
2) Վարչության պետի հետ համաձայնեցնելով ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
3) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ անմիջական ղեկավարի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
4) Վարչության պետի հանձնարարությամբ իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
19. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով: