Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։
Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ letters@supervision.am էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am):
Месяц: Ноябрь 2019
ՀՈՒՇԱԳԻՐ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Այսօր Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայության և «Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց փոխըմռբնման հուշագիր՝ ՀՀ-ում կրթության և գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակների իրագործման և արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով:
Արդյունքում ՀՊՏՀ-ի ուսանողները կընդգրկվեն Ծառայության ուսումնաարտադրական պրակտիկաներում, կկազմակերպվեն ՀՊՏՀ-ի ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունները Ծառայությունում, կկազմակերպվեն հանդիպումներ Ծառայության աշխատակիցների և ՀՊՏՀ-ի ուսանողների և դասախոսների միջև:
Կողմերը համաձայնեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ուսումնասիրություններ անցկացնել, կազմակերպել Ծառայության աշխատակիցների և ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ և գիտագործնական միջոցառումներ, Ծառայության աշխատակիցներին ՀՊՏՀ-ում ներգրավել որպես հրավիրյալ դասախոսներ:


