ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի  պարտականությունները 2020թ. մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը:

Կից ներկայացվում է Ռաֆայել Զաքարյանի ինքնակենսագրությունը:

Ռաֆայել Զաքարյան

Ծնվել է 1986թ, մայիսի 30-ին, Երևանում:

Կրթություն

1993-2003թ․ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

2003-2008թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

2008-2009թ․ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ:

2009-2010թ․ աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ բանկի շահերի պաշտպանության բաժնում:

2011-2016թ․  աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ:

2016-2018թ․ աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչությունում՝ որպես գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ:

2018-2019թթ․ աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում՝ որպես հարկային խորհրդատու:

2019թ․ փետրվարի 12-ից  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը 2020թ. մայիսի 4-ին ազատվել է Ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը այսօր նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:

Ստորև ներկայացնում ենք Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը:

Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Կրթություն

2013թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

 

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության  ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի  դատախազությունում՝ որպես դատախազ:

2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի  դատախազությում՝ որպես դատախազ:

2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:

2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ   հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից  աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

2019թ. մարտի 1-ից աշխատել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019թ. ապրիլի 10-ից աշխատել է  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ:

Այլ տվյալներ

2009-2011թթ.  ծառայել է ՀՀ զինված ուժերում (հանդիսանում է պահեստազորի սպա):

2014թ.  շնորհվել է արտահերթ կոչում:

2016թ. ստացել է  ՀՀ դատախազության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2017թ.  պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

2018թ.  շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Վիճակագրական և ամփոփ տվյալներ 2018 և 2019 թթ. ստացված տեղեկատվական հարցումների վերաբերյալ

Տեղեկատվական հարցումների վիճակագրություն