Տիգրան Ուլիխանյան

 

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Վանաձորում:

Կրթություն
2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է:

Աշխատանքային գործունեություն
2008-2018թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։

2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:

2021թ. հունվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  պետական վերահսկողական ծառայության ղեկավար: 

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

Արեն Եղիազարյան

Ծնվել է 10.06.1985թ

Կրթություն

2002-2007թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա և բնապահպանություն» բաժնում:

2011-2016թթ. սովորել է  ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի «Իրավագիտություն» բաժնում:

Աշխատանքային գործունեություն

2010-2011թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ:

2011-2013թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի օպեր-լիազոր:

2013-2017թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի պետ:

2018-2019թթ. աշխատել է  ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:

2019-2020թթ. աշխատել է ՀՀ ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավորի օգնական:

2020թ-ի դեկտեմբերի 9-ից աշխատել է   ՀՀ ՊՎԾ պետի խորհրդականի պաշտոնում:

Ունի ոստիկանության կապիտանի կոչում

 

2007-2009թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում

 

 Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

 

 

 

Արա Եղոյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի փետրվարի 4-ի 101-Ա որոշմամբ Արա Եղոյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

Արեն Եղիազարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի փետրվարի 4-ի 100-Ա որոշմամբ Արեն Եղիազարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ