Месяц: Декабрь 2022
ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ և դրա շրջանակներում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողություն, որի ընթացքում ուսումնասիրվել է 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված դեղերի և բժշկական նշանակության պարագաների պատվերների ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացները:
Ուսումնասիրվել են նաև դեղամիջոցների ոչնչացման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ ՊՈԱԿ-ի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել, որի արդյունքում 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են և համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ դրանք ոչնչացվել են:
Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի մեկ այլ պահեստում պահպանվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծ մասը սահմանված կարգով գույքագրված և ՊՈԱԿ-ի հաշվեկշռում արտացոլված չեն եղել: Ավելին՝ պահեստում իրականացված տեղատեսության արդյունքում ուսումնասիրող խմբի կողմից հայտնաբերվել են՝ 71 095 080 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դեղեր (որոնց պահպանման ժամկետները հիմնականում լրանում էին 2022 թվականին), որոնք ՊՈԱԿ-ի տիրապետման տակ են գտնվել դեռևս 2020-2021 թվականներից, սակայն սահմանված կարգով չեն հաշվառվել և հետագայում չեն բաշխվել, ինչի արդյունքում դարձել են ժամկետանց:
Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է նաև, որ ՊՈԱԿ-ի պահեստից որոշ ապրանքներ բացակայել են և դրանց ելքը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել, մասնավորապես՝ պահեստից բացակայել են «Անալիզի նմուշային փայտիկներ բամբակյա ներդիրով 1»՝ 12000 հատ և «Նմուշային կոլբաներ»՝ 6000 հատ: Նշված ապրանքներն ըստ ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերագնահատման՝ արժեցել են՝ ընդհանուր 4 200 000 ՀՀ դրամ.
Ուսումնասիրության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում իրականացվել է նաև ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների փաստացի կատարման, փաստաթղթերի և այլ կրիչների հանդիպակաց ուսումնասիրություն, որի ընթացքում տարբեր դրվագներով բացահայտվել է թվով 34 անվանում՝ ընդհանուր 201 495 ԱՄՆ դոլար արժեքով դեղերի անհետացման դեպքեր, որոնք Փորձագիտական կենտրոնի կողմից առանց իրավական հիմքի չեն վերադարձվել ՊՈԱԿ-ին և միաժամանակ չեն գտնվել Փորձագիտական կենտրոնում:
Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
«Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսացել առավել բարձր արժեքով իրականացված գնումների, աշխատավարձի հաշվարկման, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման, ինչպես նաև ուսումնական գործընթացները:
ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականին մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև շուրջ 498 մլն ՀՀ դրամ արժեքով կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում, Հիմնադրամի ղեկավարության կողմից 2013-2019 թվականներին յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հայտեր, որի արդյունքում Հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից հավելյալ ստացել է շուրջ 70 մլն ՀՀ դրամ գումար, որն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից չի հաշվարկվել և չի հաշվանցվել հետագայում վճարվելիք գումարներից։ Բացի այդ, պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում հատկացված շուրջ 498 մլն ՀՀ դրամ գումարից մոտ 174,3 մլն ՀՀ դրամ գումարը, որպես աշխատավարձ, տրամադրվել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Տ. Թ.-ին՝ որպես Ծրագրի գիտական ղեկավար և Լ. Հ.-ին՝ որպես Ծրագրի տնօրեն:
Պարզվել է նաև, որ Հիմնադրամի կողմից 2012 թվականին նախաձեռնվել և իրականացվել է Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքի վարձակալության հանձնման գործընթացը ՍՊ ընկերությանն՝ ամսական ընդամենը 480 000 ՀՀ դրամ արժեքով, 25 տարի ժամկետով, որի արդյունքում Հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից: Բացի այդ, պարզվել է, որ հիմք-փաստաթղթերի և պայմանագրի համաձայն՝ նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ:
Ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից պարզվել է նաև, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման, խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները, միանձնյա արձակել է հրամաններ, որոնց հիման վրա ինքն իրեն հատկացրել է ընդհանուր 5,44 մլն ՀՀ դրամի չափով պարգևատրում և լրավճար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամին։
Միաժամանակ պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված պահանջները, որի արդյունքում թվով 16 ուսանողների անհիմն կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթային հիմքերով տրամադրվել է ընդհանուր 2,9 մլն ՀՀ դրամի զեղչ, ինչպես նաև թվով 41 ուսանողներից գանձվել է ընդհանուր 4,3 մլն ՀՀ դրամի ուսման վարձերի ավել գումար։ Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի թվով 9 ուսանողներ, տևական ժամանակ բացակայելով ՀՀ տարածքից, փաստացի չեն հաճախել դասընթացներին և չեն մասնակցել քննաշրջաններին, սակայն նրանց բացակայությունները չեն արձանագրվել Հիմնադարամի աշխատակիցների կողմից, ինչպես նաև քննական տեղեկագրերում, ներառելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ, նշանակվել են միավորներ, որի արդյունքում էլ նշված ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս և հետագայում ստացել անհատական համարանիշներով պետական նմուշի ավարտական դիպլոմներ։ Եվս թվով 4 ուսանողներ փաստացի բացակայել են ՀՀ տարածքից, սակայն նշված ժամանակահատվածում իրենց անունից Հիմնադրամին ներկայացվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պրակտիկայի վերաբերյալ հաշվետվություններ։ Միաժամանակ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից ուսման գործընթացի կազմակերպման պայմանները, որի արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված չափորոշիչները և չի ապահովել լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, որի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի և ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրով Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական ընդամենը 180 000 ՀՀ դրամ արժեքով, 7 տարի ժամկետով, որից որպես եկամուտ Հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 400 ՀՀ դրամ: Բացի այդ, վերլուծվել է Երևան քաղաքի Հ. Էմինի փ. 123 հասցեում գտնվող Հիմնադրամի հանրակացարանի գործունեության արդյունավետությունը, որի արդյունքում արձանագրվել է, որ Հիմնադրամը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանի պահպանման համար ծախսել է շուրջ 125 մլն ՀՀ դրամ գումար, սակայն միևնույն ժամանակ հանրակացարանի գործունեության արդյունքում մուտքագրվել է ընդամենը 31,4 մլն ՀՀ դրամ վարձավճար։ Ըստ էության, հանրակացարանի նման անարդյունավետ գործունեության արդյունքում Հիմնադրամին պատճառվել է շուրջ 93 մլն ՀՀ դրամի վնաս։
Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն, որպես հնոցապան, հրամանագրել է անձի, ով հրամանագրման պահին և հետագայում աշխատանքային ողջ ժամանակահատվածում գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել ընդհանուր 690 000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ: Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից, խախտելով գնումների օրենսդրության պահանջները, առանց մրցույթի ընդհանուր 4,2 մլն ՀՀ դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել Հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ. Ղ.-ի որդու՝ Ա. Ա.-ի և ևս մեկ անձի հետ։
Հիմնադրամի կողմից հայտարարված և իրականացված գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 3 գնման գործընթացներում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, որի արդյունքում Հիմնադրամի ֆինանսական միջոցներից հավելյալ ծախսվել է շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումար՝ էական վնաս պատճառելով Հիմնադրամի և պետության օրինական շահերին։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
Թափուր հաստիքներ page 5
16.12.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Դիմում ներկայացրած | Նշանակված | Ծածկագիր | Չհամապատասխանող | |
|---|---|---|---|---|---|
| 1 | Մոնիթորինգի և վերլուծության վարչության առաջատար մասնագետ | 1. Վարդուհի Վաչագանի Խաչատրյան 2. Դավիթ Ժորիկի Թունանյան | Դավիթ Ժորիկի Թունանյան | 05-3.2-9 |
16.12.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Դիմում ներկայացրած | Նշանակված | Ծածկագիր | Չհամապատասխանող | |
|---|---|---|---|---|---|
| 1 | Կարգապահական և ներքին հսկողության բաժնի գլխավոր մասնագետ | 1. Ծովինար Հենրիկի Մարգարյան 2. Արման Նորիկի Դավոյան 3. Վարդուհի Վաչագանի Խաչատրյան | Արման Նորիկի Դավոյան | 05-3.1-3 | Ծովինար Հենրիկի Մարգարյան |
14.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ | 05-2.3-16 |
14.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Մոնիթորինգի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ | 05-2.3-32 |
14.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Կարինե Սիրազնիկի Մանուկյան | 52-24.4-Մ1-5 |
11.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Դավիթ Վանուշի Այվազյան | 52-24.4-Մ1-1 |
10.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացու վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Կարինե Սիրազնիկի Մանուկյան | 52-24.4-Մ1-5 |
09.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Մոնիթորինգի և վերլուծության վարչության առաջատար մասնագետ | 05-3.2-9 |
09.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Կարգապահական և ներքին հսկողության բաժնի գլխավոր մասնագետ | 05-3.1-3 |
09.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | 1)Դավիթ Վանուշի Այվազյան 2)Սևակ Յուրիկի Պետրոսյան 3)Դավիթ Ժորիկի Թունանյան | 52-24.4-Մ1-1 |
08.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-8) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Անի Սամվելի Վարդանյան | 52-24.4-Մ1-8 |
07.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| Մոնիթորինգի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ | 05-2.3-32 |
07.12.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Պաշտոնի անվանում Դիմում ներկայացրած Նշանակված Ծածկագիր Չհամապատասխանող
1 Մոնիթորինգի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Տաճատի Պապոյան Սյուզաննա Տաճատի Պապոյան 05-2.3-37
04.12.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Պաշտոնի անվանում Դիմում ներկայացրած Նշանակված Ծածկագիր Չհամապատասխանող
1 Կարգապահական և ներքին հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ռոման Հովհաննեսի Ալավերդյան Ռոման Հովհաննեսի Ալավերդյան 05-3.1-2
04.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-8) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | 1)Անի Սամվելի Վարդանյանի 2)Սևակ Յուրիկի Պետրոսյանի 3)Դավիթ Ժորիկի Թունանյանի | 52-24.4-Մ1-8 |
04.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության ավագ վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության ավագ վերահսկող | Ազատ Լևոնի Ալեքսանյան | 52-24.4-Մ3-1 |
03.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Տիգրան Օնիկի Քանքանյան | 52-24.4-Մ1-7 |
03.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Էրիկ Արմենի Աբկարյան | 52-24.4-Մ1-6 |
02.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության ավագ վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության ավագ վերահսկող | 1. Անի Սամվելի Վարդանյան 2. Ազատ Լևոնի Ալեքսանյան | 52-24.4-Մ3-1 |
01.12.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Պաշտոնի անվանում Դիմում ներկայացրած Նշանակված Ծածկագիր Չհամապատասխանող
1 Գնումների գործընթացների վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Ժիրայր Մուրադի Մուրադյան Ժիրայր Մուրադի Մուրադյան 05-3.2-8
01.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացու վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Տիգրան Օնիկի Քանքանյան | 52-24.4-Մ1-7 |
01.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացու վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Էրիկ Արմենի Աբկարյան | 52-24.4-Մ1-6 |
01.12.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Գլխավոր քարտուղարի տեղակալ | Ժիրայր Արթուրի Խառատյան | 52-Ղ2-1 |
30.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետական վերահսկողական ծառայությունը հնոցապանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հրավիրում է աշխատանքի
Հիմնական գործառույթներ՝
- իրականացանում է կաթսայատան անվտանգ և անխափան շահագործման ապահովումը
- ապահովում է անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը
Պահանջվող որակավորումներ`
- հնոցապանի որակավորում
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
հնոցապանի որակավորման վկայականի պատճենը
- մեկ լուսանկար 3*4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝hr@supervision.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 17.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 04.12.2020թ.:
Ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ ք. Երևան, Մաշտոցի 47, հեռ. 010-31-31-88:
30.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Կարգապահական և ներքին հսկողության բաժնի գլխավոր մասնագետ | 05-3.1-2 |
30.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Մոնիթորինգի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ | 05-2.3-37 |
30.11.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Արսեն Հակոբի Ալախվերդյան | 52-24.4-Մ1-4 |
30.11.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Խաչիկ Մայիսի Վարդանյան | 52-24.4-Մ1-3 |
30.11.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող | Լեռնիկ Միքայելի Սարգսյան | 52-24.4-Մ1-2 |
27.11.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների վերաբերյալ
| Պաշտոնի անվանում | Անուն, հայրանուն, ազգանուն | Ծածկագիր | |
|---|---|---|---|
| 1 | Գլխավոր քարտուղարի տեղակալ | 1. Ժիրայր Արթուրի Խառատյան 2. Սերոբ Էդվարդի Անտինյան | 52-Ղ2-1 |
26.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ներկայացված ծրագրով նախատեսված փորձագետի աշխատանքների իրականացման համար
Պաշտոնի անվանում
1 Փորձագետ
26.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ծանուցում է, որ սույն թվականի նոյեմբերի 30-ից վերսկվսում են քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով կասեցված մրցույթների գործընթացները, ստորև ներկայացվում է մրցույթների վերսկսման ժամանակացույցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 31-31-88 հեռախոսահամարով:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
| հ/հ | Պաշտոնի անվանումը և ծածկագիր | Մրցույթի հայտարարման օրը | Մրցույթի կասեցման օրը | Մրցույթի թեստավորման փուլի անցկացման օրը և ժամը | Մրցույթի հարցազրույցի փուլի անցկացման օրը և ժամը |
|---|---|---|---|---|---|
| 1 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-2) | 24.08.2020 | 28.09.2020 | 25.09.2020 09:30 | 30.11.2020 10:00 |
| 2 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-3) | 24.08.2020 | 28.09.2020 | 25.09.2020 11:30 | 30.11.2020 13:00 |
| 3 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-4) | 24.08.2020 | 28.09.2020 | 25.09.2020 15:00 | 30.11.2020 16:00 |
| 4 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-6) | 24.08.2020 | 28.09.2020 | 01.12.2020 14:00 | 03.12.2020 10:00 |
| 5 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-7) | 24.08.2020 | 28.09.2020 | 01.12.2020 16:00 | 03.12.2020 15:00 |
| 6 | ավագ վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ3-1) | 24.08.2020 | 01.10.2020 | 02.12.2020 10:00 | 04.12.2020 10:00 |
| 7 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-8) | 24.08.2020 | 01.10.2020 | 04.12.2020 15:00 | 08.12.2020 10:00 |
| 8 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-1) | 24.08.2020 | 01.10.2020 | 09.12.2020 10:00 | 11.12.2020 10:00 |
| 9 | գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-5) | 24.08.2020 | 01.10.2020 | 10.12.2020 10:00 | 14.12.2020 10:00 |
25.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայութունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Գնումների գործընթացների վերահսկողության վարչության առաջատար մասնագետ | 05-3.2-8 |
11.11.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Դիմում ներկայացրած | Նշանակված | Ծածկագիր | Չհամապատասխանող | |
|---|---|---|---|---|---|
| 1 | Նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ | 1.Կարեն Հակոբյան 2.Արմինե Շահվերդյան 3.Դավիթ Հակոբյան 4.Վիգեն Պողոսյան 5. Սյուզաննա Պապոյան | Արմինե Շահվերդյան | 05-2.1-7 | Կարեն Հակոբյան Դավիթ Հակոբյան Վիգեն Պողոսյան |
09.11.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Դիմում ներկայացրած | Նշանակված | Ծածկագիր | Չհամապատասխանող | |
|---|---|---|---|---|---|
| 1 | Կարգապահական և ներքին հսկողության բաժնի պետ | 1. Էդուարդ Տոնիկյան 2. Վիգեն Պողոսյան | Էդուարդ Տոնիկյան | 05-2.2-1 | Վիգեն Պողոսյան |
03.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայութունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Ծածկագիր | |
|---|---|---|
| 1 | Նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ | 05-2.1-7 |
30.10.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Պաշտոնի անվանում Ծածկագիր
1 Կարգապահական և ներքին հսկողության բաժնի պետ 05-2.2-1
27.10.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Պաշտոնի անվանում Ծածկագիր Կից փաստաթղթեր
1 Գլխավոր քարտուղարի տեղակալ 52-Ղ2-1 Պաշտոնի անձնագիր
Թեստի ձևանմուշ
20.10.2020 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
| Պաշտոնի անվանում | Դիմում ներկայացրած | Նշանակված | Ծածկագիր | Չհամապատասխանող | |
|---|---|---|---|---|---|
| 1 | Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ | 1.Նարեկ Զաքարյան 2.Հայկազ Նասիբյան 3.Վիգեն Պողոսյան | Նարեկ Զաքարյան | 05-2.2-12 | Վիգեն Պողոսյան |
14.10.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետական վերահսկողական ծառայությունը գործավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հրավիրում էաշխատանքի
Հիմնական գործառույթներ՝
- պայմանավորվածությունների և հանդիպումների կազմակերպում և կոորդինացում,
- ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
- էլեկտրոնային և թղթային նամակագրության վարում,
- գործուղումների և հանդիպումների նախապատրաստում և համակարգում, օրակարգի հստակեցում, ղեկավարի հանձնարարությամբ համանման այլ աշխատանքների իրականացում:
Պահանջվող որակավորումներ`
- բարձրագույն կրթություն,
- արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելուկարողություն,
- համակարգչային ծրագրերի իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- ժամանակի կառավարման և ներկայացուցչական հմտություններ:
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիպլոմի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին,
- մեկ լուսանկար 3*4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- ինքնակենսագրական (CV):
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝hr@supervision.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 17.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 16.10.2020թ.:
Ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ ք. Երևան, Մաշտոցի 47, հեռ. 010-31-31-88:
13.10.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Պաշտոնի անվանում Ծածկագիր
1 Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ 05-2.2-12
30.09.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար իրականացվող արտաքին մրցույթների գործընթացը: Մրցույթները վերսկսելու մասին կտեղեկացվի լրացուցիչ:
28.09.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար իրականացվող ներքին մրցույթների գործընթացը: Մրցույթները վերսկսելու մասին կտեղեկացվի լրացուցիչ:
25.09.2020 Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացու վերաբերյալ
Պաշտոնի անվանում Անուն, հայրանուն, ազգանուն Ծածկագիր
1 Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող Արսեն Հակոբի Ալախվերդյան 52-24.4-Մ1-4



