ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Месяц: Ноябрь 2024
Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության համար նախատեսված միջոցների բաշխումն ըստ ծրագրի և 2 միջոցառումների:
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության համար նախատեսված միջոցների բաշխումն ըստ ծրագրի և 2 միջոցառումների:
«1203. Պետական վերահսկողական ծառայություններ» ծրագրի համար օրենքի նախագծով նախատեսվել է 934.2 միլիոն դրամ գումար, որն իր մեջ ներառում է 2 միջոցառում՝
- «11001. ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով՝ 914.8 միլիոն դրամ,
- «31001. ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով՝ 19.4 միլիոն դրամ:
Քննարկման ընթացքում Ծառայության ղեկավարը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին:






