Արեն Եղիազարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի փետրվարի 4-ի 100-Ա որոշմամբ Արեն Եղիազարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

1.2 ՄԻԼԻԱՐԴ ՀՀ ԴՐԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ մշտադիտարկում, որով արձանագրվել է պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.2 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Արդյունքները զեկուցվել են ՀՀ Վարչապետին։ Վարչապետի հանձնարարությամբ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քրեաիրավական գնահատական տալու։ Տեղեկանքի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  2021 թվականի  15 հունվարի  N 28 — Ա որոշմամբ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

ՀՐԱՄԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐԱՀՍԿՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրաման