Автор: Admin
188 մլն դրամի խախտում մշակույթի նախկին նախարարությունում. «Լուրերի» հետաքննությունը

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։
ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը կասեցվել է
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման: Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էին հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա:
ՈՒսումնասիրության հետագա աշխատանքների ընթացքում պարզվել էր նաև, որ համաձայն ՀՀ ոստիկանության և «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն ՀՀ ոստիկանության մանկապարտեզի գույքի և հողի դիմաց պետք է մինչ 19.05.2018թ-ը նույն հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից որոշակի տարածք սեփականության իրավունքով հատկացներ մանկապարեզին, ինչը սակայն տեղի չէր ունեցել:
ՀՀ ՊՎԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականով կասեցվել է մանկապարտեզի լուծարումը, իսկ «Ավագ Շին» ՍՊԸ-ն պարտավորվել է մանկապարտեզին սեփականության իրավունքով հատկացնել 401,2 մ2 ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքին հարակից լրացուցիչ հողատարածք՝ որպես երեխաների համար խաղահրապարակ: Վերոնշյալը ամրագրված է ՀՀ կառավարության 07.05.2020թ-ի N 721-Ա որոշմամբ:
Ներկայումս մանկապարտեզը շարունակում է իր բնականոն գործունեությունը և մանկապարտեզ են հաճախում ՀՀ ոստիկանության զոհված և սոցիալապես անապահով աշխատակիցների ընտանիքների բազմաթիվ երեխաներ:



