ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

Ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 7-ից Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։
Հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից և նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

Ինչպե՞ս հետևել թափուր հաստիքներին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության թափուր հաստիքներին կարող եք հետևել՝ այցելելով կայքի «Ծառայություն» բաժնի «Թափուր հաստիքներ» ենթաբաժինը:

Ինչպե՞ս տեղեկացնել պետական համակարգում առկա խախտումների մասին

Դիմումները կարող են ներկայացվել գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային (առցանց) եղանակով:

Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու համար այցելեք «Կապ ծառայության հետ» բաժնի «Քաղաքացիների դիմումների ընդունելության կարգ» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների գրավոր` թղթային եղանակով ընդունման կարգին: Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու դեպքում խնդրում ենք դիմումը պարտադիր կերպով ստորագրել, քանի որ չստորագրված դիմումները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից չեն քննարկվում, ինչպես նաև դիմումը համապատասխանեցնել «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

Էլեկտրոնային (առցանց) եղանակով դիմում ներկայացնելու համար այցելեք «Կապ ծառայության հետ» բաժնի «Դիմումների և հարցումների առցանց ընդունում» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների առցանց ընդունման կարգին: