ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա կառույց է և իրականացնում է վարչապետի հանձնարարականները
Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
ՊՎԾ լիազորություններ
1) Պետական կառավարման համակարգում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության, օրինականության վերահսկողության նպատակով
2) ՏԻՄ-ում ուսումնասիրում է պետական միջոցների տրամադրման հիմքերը
3) ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ վերը նշված միջոցների առնչությամբ
4) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը
5) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ
Լիազորությունները մեջբերված են «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Այսօր հանդիպում ունեցանք Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի և իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Դավիթ Սանասարյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններին, տեսավ կենտրոնի աշխատանքները: Հանդիպման վերջում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորա
րության կենտրոնում պահել զինհաշմանդամների հիմնախնդիրները, համատեղ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղություններով.
