ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել «Հայրենիք-Սփյուռք կենտրոնում». հարուցվել է քրեական գործ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հուլիսի սկզբից ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության շրջանակն ընդգրկել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ՊՈԱԿ-ին տրամադրված թվով 6 դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացները: Խախտումներ են հայտնաբերվել նաև «Արի տուն» ծրագրի գնումներում:

2015-2018 թթ. գնումների պլանների ընդհանուր վերլուծությունը վկայում է, որ տարեցտարի տվյալ բնագավառում խախտումներն ու թերությունները ոչ միայն չեն նվազել, այլ հակառակը՝ ունեցել են ավելացման միտում: Մասնավորապես, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլ խախտումների «Հայրենիք-Սփյուռք կենտրոնի» կողմից կատարված գնումների գերակշռող գործընթացներում հաղթող են ճանաչվել փոխկապակցված անձինք:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

ՔԿ հաղորդագրության մեջ նշված է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դավիթ Սանասարյանն ամփոփեց «Շանթ-2018» զորավարժությունների արդյունքները

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը «Շանթ-2018» զորավարժությունների եռօրյա արդյունքներն ամփոփելով՝ նաև շնորհակալություն հայտնեց ՊՎԾ աշխատակիցներին կատարած աշխատանքի համար: Դավիթ Սանասարյանը ներկայացրեց ՊՎԾ գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյանին:

Այսօր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ջրօգտագործող ընկերությունների ուսումնասիրության թեմայով: Քննարկմանը մասնակցել են ինչպես ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ՝ Բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների,, Ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները

«Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացված 2014-2018 թթ. աշխատանքների ուսումնասիրության արդյունքները

ՊՈԱԿ-ն իր կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով (ճանապարհային գծանշումների իրականացում, ճանապարհային նշանների և լուսացույցերի պատրաստում, տեղադրում և սպասարկում) պետությունից ստացել է տարեկան մոտ 750 մլն դրամ դրամաշ-նորհ:
• Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աշխատանքների իրականացման մի շարք բացթողումներ, թերացումներ և չարաշահումներ:
• Ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 350 մլն ՀՀ դրամ:

Այսօր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ջրօգտագործող ընկերությունների ուսումնասիրության թեմայով: Քննարկմանը մասնակցել են ինչպես ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ՝ Բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների,, Ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ:

Այսօր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ջրօգտագործող ընկերությունների ուսումնասիրության թեմայով: Քննարկմանը մասնակցել են ինչպես ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ՝ Բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների,, Ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ

• 50 գնման ընթացակարգի ուսումնասիրություն
• ՊՎԾ տեղեկանքի հիման վրա 2 քրեական գործի հարուցում
• Գնումների գործընթացների խախտման պայմաններում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է նվազեցնել նախահաշվային արժեքը 40 մլն դրամով:
• Միջազգային կապալառուներից մեկի ուշացման հիմքով համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել պայմանագրային գինը 1.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով:
• Տարբեր խախտումների մասով պետական բյուջեին պատճառված վնասը նախնական կազմել է 310 մլն դրամ:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ • 50 գնման ընթացակարգի ուսումնասիրություն • ՊՎԾ տեղեկանքի հիման վրա 2 քրեական գործի հարուցում • Գնումների գործընթացների խախտման պայմաններում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է նվազեցնել նախահաշվային արժեքը 40 մլն դրամով: • Միջազգային կապալառուներից մեկի ուշացման հիմքով համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել պայմանագրային գինը 1.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով: • Տարբեր խախտումների մասով պետական բյուջեին պատճառված վնասը նախնական կազմել է 310 մլն դրամ: