ՊՎԾ-ի 6 ուսումնասիրություններից մեկը՝ թվերով ու փաստերով

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ

• 50 գնման ընթացակարգի ուսումնասիրություն
• ՊՎԾ տեղեկանքի հիման վրա 2 քրեական գործի հարուցում
• Գնումների գործընթացների խախտման պայմաններում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է նվազեցնել նախահաշվային արժեքը 40 մլն դրամով:
• Միջազգային կապալառուներից մեկի ուշացման հիմքով համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել պայմանագրային գինը 1.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով:
• Տարբեր խախտումների մասով պետական բյուջեին պատճառված վնասը նախնական կազմել է 310 մլն դրամ:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ • 50 գնման ընթացակարգի ուսումնասիրություն • ՊՎԾ տեղեկանքի հիման վրա 2 քրեական գործի հարուցում • Գնումների գործընթացների խախտման պայմաններում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է նվազեցնել նախահաշվային արժեքը 40 մլն դրամով: • Միջազգային կապալառուներից մեկի ուշացման հիմքով համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել պայմանագրային գինը 1.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով: • Տարբեր խախտումների մասով պետական բյուջեին պատճառված վնասը նախնական կազմել է 310 մլն դրամ:

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել «Հայրենիք-Սփյուռք կենտրոնում». հարուցվել է քրեական գործ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հուլիսի սկզբից ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության շրջանակն ընդգրկել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ՊՈԱԿ-ին տրամադրված թվով 6 դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացները: Խախտումներ են հայտնաբերվել նաև «Արի տուն» ծրագրի գնումներում:

2015-2018 թթ. գնումների պլանների ընդհանուր վերլուծությունը վկայում է, որ տարեցտարի տվյալ բնագավառում խախտումներն ու թերությունները ոչ միայն չեն նվազել, այլ հակառակը՝ ունեցել են ավելացման միտում: Մասնավորապես, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլ խախտումների «Հայրենիք-Սփյուռք կենտրոնի» կողմից կատարված գնումների գերակշռող գործընթացներում հաղթող են ճանաչվել փոխկապակցված անձինք:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

ՔԿ հաղորդագրության մեջ նշված է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան

Սիրելի՛ քաղաքացի,

Ողջունում եմ Ձեզ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնական կայքէջում։ Կայքում Դուք կգտնեք ծառայության գործունեության հետ կապված տեղեկատվություն՝ իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների, թափուր հաստիքների, մամուլի հրապարակումների և Ձեզ հետաքրքրող այլ նյութերի վերաբերյալ։

Ողջունում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը ինչպես տեղեկատվության տրամադրման, դիմում-բողոքների ուղիղ ներկայացման, այնպես էլ հնարավոր առաջարկներով ծառայության գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու պատրաստակամության հարցերում։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումն է։ Առաջնորդվելով օրինականության և արդարության սկզբունքներով՝ պետական վերահսկողական ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում  իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության ու օրինականության նկատմամբ։ Օրինականության և իրավակարգի ամրապնդումը իրավական պետության կայացման անհրաժեշտ պայմաններից է, որի հիմքն արդեն դրված է:

Ծառայության ղեկավար
Դավիթ Սանասարյան