ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։
Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ letters@supervision.am էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am):

ՀՈՒՇԱԳԻՐ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Այսօր Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայության և «Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց փոխըմռբնման հուշագիր՝ ՀՀ-ում կրթության և գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակների իրագործման և արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով:

Արդյունքում ՀՊՏՀ-ի ուսանողները կընդգրկվեն Ծառայության ուսումնաարտադրական պրակտիկաներում, կկազմակերպվեն ՀՊՏՀ-ի ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունները Ծառայությունում,  կկազմակերպվեն հանդիպումներ Ծառայության աշխատակիցների և ՀՊՏՀ-ի ուսանողների և դասախոսների միջև:

Կողմերը համաձայնեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ուսումնասիրություններ անցկացնել, կազմակերպել Ծառայության աշխատակիցների և ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ և գիտագործնական միջոցառումներ, Ծառայության աշխատակիցներին ՀՊՏՀ-ում ներգրավել որպես հրավիրյալ դասախոսներ:

ՀՐԱՄԱՆ- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ, «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 38-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրաման

Սևանի ձկնապաշարների վերականգման համար ծախսվել է 9 մլրդ դրամ, բայց լճում գրեթե իշխան չկա․ Ազատություն ռադիոկայանի անդրադարձը

Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է վերահսկողական ծառայության ուսումնասիրությանը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում: