Կապ ծառայության հետ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունում (այսուհետ՝ Վարչություն)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առանց ժամային սահմանափակման (բացառությամբ ընդմիջման ժամերի): Քաղաքացիները ՀՀ պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվող դիմումներն ու բողոքները կարող են ուղարկել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ letters@supervision.am) կամ դիմումը ներբեռնելով կայքում՝ (հղում՝ դիմումների առցանց ընդունում), այնպես էլ առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու կամ ընդունելության ընթացքում՝ Վարչության աշխատակիցներին հանձնելու միջոցով:

Նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչության հետ կարող եք կապ հաստատել letters@supervision.am էլեկտրոնային հասցեով կամ 091720909 հեռախոսահամարով։

Հանրագրերի մասին» ՀՀ օրենք

Տեղեկատվության հարցման օրինակելի ձև