ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը
- Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ նաև՝ Վարչապետ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Հոդված 5. Պետական վերահսկողական ծառայության լիազորություները
- Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ վերահսկողության,
բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության,
գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակներով,
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով,
3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
4) պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով,
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով,
6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով,
7) պետությունից, համայնքից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,
8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
9) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկել կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները,
10) Վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ,
11) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,
12) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
13) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,
14) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ,
15) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ:
Հոդված 6. Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը
- Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ: Հանձնարարագրերում սահմանվում են ուսումնասիրություն իրականացնող մարմնի անվանումը, վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը, ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը, ուսումնասիրություն կատարելու ժամկետը և վայրը, ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը):
Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում ուսումնասիրություններ կամ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունը Վարչապետի կողմից սահմանված կարգով կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմնին իրականցնելու տվյալ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ, արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը։
Ուսումնասիրությունը կարող է կատարվել ինչպես արտագնա, այնպես էլ Ծառայությունում՝ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Ուսումնասիրությունը կատարվում է նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելու և ուսումնասիրելու միջոցով:
Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի պահանջելու գրավոր պարզաբանումներ, որոնք ենթակա են տրամադրման ներկայացված պահանջով սահմանված ժամկետում:
Ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են համապատասխան տեղեկանքով (այսուհետ՝ Տեղեկանք): Տեղեկանքը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքները ընդգրկում են Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռքբերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։
Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են Վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ Վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար:
- Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի մոտ իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ:
Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են բացառապես Վարչապետի հանձնարարականի հիման վրա:
Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:
Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմնի գործունեության օրինականությունը և արդյունավետությունը:
Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ, և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու։
- Ծառայության կողմից մշտադիտարկումն իրականացվում է ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, ՀՀ Վարչապետին առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ կառավարության գործունեության ու տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի համադրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված և տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծության միջոցով: Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունը ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ապահովվում է Վարչապետի կողմից սահմանված կարգով:
- Իրականացված վերահսկողության արդյունքներով Ծառայությունը վերլուծում է արձանագրված խախտումները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքները ու հետևանքները` դրանց վերաբերյալ Վարչապետին ներկայացնելով տեղեկանքներ և զեկույցներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու առաջարկություններ:
- Վերահսկողության արդյունքերի ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների ու թերությունների վերացման վերաբերյալ Վարչապետին ու վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ:
- Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս իրեն սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում․
1) Վարչապետի կողմից սահմանված կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին,
2) ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ այդ թվում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ,
3) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ,
4) իրավասու է անհրաժեշտության դեպքում վերահսկողությանը մասնակից դարձնել վերահսկվող օբյեկտի ներքին աուդիտորների (տվյալ կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, կազմավորել ժամանակավոր աշխատանքային խմբեր,
5) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքագրում է տեղեկատվություն, էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով, ստանում և դասակարգում է հավաքագրված տեղեկությունները,
6) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքագրվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով,
7) կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների, վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով,
8) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում,
9) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված՝ նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների ՀՀ օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերում,
10) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում՝ անհրաժեշտության դեպքում առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով,
11) կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ։
- Վարչապետի կողմից սահմանված կարգով հավաքագրում, ամփոփում և Վարչապետին է ներկայացնում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվությունը։


