Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ
սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.
 Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ
 Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ
 Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ
 Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ
 Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ
 Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ
 Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ
 Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ
 Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ
 Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ
 Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ
 Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ
 Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ
 Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ
 Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ
 Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ
*(Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր
աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը)
2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային
կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր
աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան
խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով: Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք
ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային
օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-
րդ կետը:
2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ,
որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջև:

Դավիթ Սանասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ստվերային այգիների մասին

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում:

Նա նշեց նաև, որ Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար տեղեկություն կհրապարակվի: «Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- ասաց Սանասարյանը:
Նրա խոսքով՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի գործով ձերբակալություններ լինեն, Սանասարյանը պատասխանեց՝ դա արդեն իրավապահ մարմիններից պետք է ճշտել: Թե ինչ քանակի չարաշահումների մասին է խոսքը, Սանասարյանը պատասխանեց, որ մեկ տարվա համար 10 մլն դրամի վնաս է արձանագրվել, առանձնապես խոշոր չափերի մասին է խոսքը:

«Բայց մենք կարծում ենք, որ ավելի շատ են գումարները, մենք գործ կունենանք նաև ջրային կոմիտեների ղեկավարների հետ նախորդ 14 տարիների հետ կապված»,- հավելեց նա:

Գործով մեղադրյալներ կա՞ն ներգրավված. հարցին էլ Սանասարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ ՋՕԸ-երում ստուգումները շարունակվելու են:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությա՞մբ են եղել այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հավելեց նա:

Lragir.am

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատվիրակությունն Արցախում է

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատվիրակությունը` ղեկավար Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, Արցախում է։ Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումներ են եղել նաև Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև նախագահի վերահսկողական ծառայության պետ Նարեկ Հարությունյանի հետ։ Դավիթ Սանասարյանը բոլոր հանդիպումները շատ արդյունավետ է համարել, որից ածանցյալ համագործակցության լուրջ պայմանավորվածություններ են ձեռքբերեվել։

ՊՎԾ աշխատակիցները փորձի փոխանակաման շրջանակներում սեմինար են անցկացրել Արցախի նախագահի վերահսկողական ծառայության, վերահսկիչ պալատի, Ֆիննախի վերահսկողականի աշխատակիցների համար։

Հայաստանի ու Արցախի վերահսկողական ծառայությունների համագործացության մասին է Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը։

Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակվում է

  Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն ու «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ստորագրում են համագործակցության հուշագիր: Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակվում է: