Ինչպես է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որոշում, թե որտեղ սկսել ուսումնասիրություններ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության և ամփոփման հիման վրա որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա:

Ինպե՞ս հետևել թափուր հաստիքներին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության թափուր հաստիքներին կարող եք հետևել այցելելով կայքի Ծառայություն բաժնի Թափուր հաստիքներ ենթաբաժինը:

Ինչպե՞ս տեղեկացնել պետական համակարգում առկա խախտումների մասին

Դիմումները կարող են ներկայացվել գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային (առցանց) եղանակով:

Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու համար այցելելք «Կապ ծառայության հետ» բաժնի «Քաղաքացիների դիմումների ընդունելության կարգ» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների գրավոր` թղթային եղանակով ընդունման կարգին: Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու դեպքում խնդրում ենք դիմումը պարտադիր կերպով ստորագրել, քանի որ չստորագրված դիմումները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից չեն քննարկվում, ինչպես նաև դիմումը համապատասխանեցնել «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

Էլեկտրոնային (առցանց) եղանակով դիմում ներկայացնելու համար այցելեք «Կապ ծառայության հետ» բաժնի «Դիմումների և հարցումների առցանց ընդունում» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների առցանց ընդունման կարգին:

Ինչպե՞ս ծանոթանալ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը կարող եք ծանոթանալ կայքի Օրենսդրություն բաժնից այցելելով Կանոնադրություն ենթաբաժինը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը կարող եք նաև ներբեռնել և տպել մեր կայքից: