ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-187-Ն օրենքի ընդունմամբ՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրվել է նոր  խմբագրությամբ:

Նոր խմբագրության պայմաններում՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Ուստի հիմք ընդունելով կատարված փոփոխությունները ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվել է «Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի կատարման վերաբերյալ միջոցառում:

Այսպիսով՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ծառայության կողմից ուսումնասիրության և մշտադիտարկման  իրականացման ընթացակարգերը:

Ընթացակարգերն առավելապես կարգավորում են ներքին կազմակերպական հարաբերություններ, միտված են կարգավորել առավել տեխնիկական բնույթի հարցերը՝ գործընթացներն արդյունավետ և սեղմ ժամկետներում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով:

Հանրային քննարկման է ներկայացվում «Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը, համաձայն որի՝ սահմանված կարգով հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև հանրային քննարկումն իրականացնող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր պաշտոնական կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին, հանրության քննարկմանն է ներկայացվում «Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը  հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաև միասնական կայքի համապատասխան հղումը՝

https://www.e-draft.am/projects/9019

Այսօր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի, ղեկավարի տեղակալներ՝ Ա.Վարդանյանի և Ռ.Բազիկյանի, ինչպես նաև Ծառայության գլխավոր քարտուղար՝ Ա.Բաղդասարյանի գլխավորությամբ քննարկվեցին «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումների դրույթները և դրանց կիրարկման ընթացակարգերը

Վերլուծության ենթարկվեցին ՊՎԾ վերահսկողության օբյեկտ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները՝ ըստ նրանց ինստիտուցիոնալ առանձնահատկությունների, ինչպես նաև մանրամասն քննարկվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ որպես ՊՎԾ նոր վերահսկողության օբյեկտ (պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով), Ծառայության վերահսկողական լիազորությունների շրջանակները:

Քննարկվեցին նաև Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների առանձին տեսակներն ու դրանց շրջանակները՝ ըստ վերահսկման օբյեկտների, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու ընթացակարգերը:

Անդրադարձ կատարվեց նաև Ծառայությանը վերապահված վերահսկողական նոր գործառույթին՝ Ֆինանսաբյուջետային հսկողությանը և ֆինանսական վերահսկողությանը:

Քննարկումը եզրափակվեց Ծառայության մասնագետների կողմից բարձրաձայնված մի շարք հարցադրումներին պատշաճ անդրադարձով և եզրափակիչ խոսքով:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը.

ՀՀ Ազգային ժողովում երկու ընթերցումներով ընդունվելուց հետո՝ ՀՀ նախագահի կողմից ս.թ. հունիսի 26-ին ստորագրվել է, հունիսի 27-ին հրապարակվել և հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը:

ՊՎԾ մասին օրենքում կատարված փոփոխություններից առանցքային են՝

• ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվել է Պետական վերահսկողական ծառայությանը:

Այդ լիազորությունն այսուհետ կիրականացվի Ծառայության կազմում հատուկ այդ նպատակով կազմավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության և ֆինանսական վերահսկողության վարչության» գործունեության միջոցով:

• ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում մինչ այս գործող օրենքով լիազորված էր իրականացնելու ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով, իսկ այսուհետ՝ նոր կարգավորումների համաձայն, ՏԻՄ-երում Ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվելու նաև ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Բացի այդ, Ծառայությունը ՏԻՄ-երում և նրանց ենթակա հիմնարկներում իրականացնելու է նաև վերահսկողություն հանրային գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

Կարևոր է նշել նաև, որ այսուհետ Ծառայության լիազորությունների իրականացման նկատմամբ խոչընդոտներ ստեղծելն առաջացնելու է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում Ծառայության վերահսկողական գործառույթներն անխոչընդոտ իրականացնելու համար:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորեւ (կից հղմամբ).https://www.supervision.am/law/