827 մլն դրամ է վերադարձվել պետական բյուջե ՊՎԾ-ի գործունեության արդյունքում

Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ։

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ  ծառայության աշխատակիցները ներկայումս մի շարք ուսումնասիրություններ են կատարում տարբեր մարմիններում, մասնավորապես՝ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում:

«Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք։ Ենթադրում եմ՝ կավարտենք մարտի վերջին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Ամբողջական տեղեկատվությունը` Armenpress.am

Հանդիպում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչների հետ

 Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Այսօր հանդիպում ունեցանք Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի և իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:
Քննարկեցինք կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհները, լսեցինք մեր հյուրերի առաջարկությունները:

Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակական բնույթ է կրելու, առաջիկայում կհյուրընկալենք այլ ՀԿ ներկայացուցիչների ևս:

Այսօր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ջրօգտագործող ընկերությունների ուսումնասիրության թեմայով: Քննարկմանը մասնակցել են ինչպես ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ՝ Բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների,, Ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ: